ԱՄՆ ԶՈՒ-ն կոչ է արել Իրանին թողնել իրենց դիրքերը
ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության ղեկավար, ծովակալ Բրեդ Կուպերը կոչ է արել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի զինծառայողներին թողնել իրենց դիրքերը։ Նրա հայտարարությունը հրապարակվել է X սոցիալական հարթակում։
Կուպերի խոսքով՝ ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերի երկարամյա հրամանատար Ալիռեզա Թանգսիրիի մահը բաժանմունքը հասցրել է, իր ձևակերպմամբ, «անվերադարձ անկման»։ Նա նաև պնդել է, որ փետրվարից սկսված ռազմական գործողությունների ընթացքում ԱՄՆ զինված ուժերը ոչնչացրել են Իրանի ռազմածովային ուժերի խոշոր նավերի 92 տոկոսը։
Հայտարարության մեջ նշվում է, որ ԱՄՆ հարվածները շարունակվելու են նաև առաջիկայում։ Այդ համատեքստում CENTCOM-ի ղեկավարը դիմել է ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերում ծառայող իրանցիներին՝ անհապաղ թողնել ծառայությունը և վերադառնալ տուն։
Հավելենք՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ 10 օրով հետաձգում է Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին դեմ հարվածները:
Նմանատիպ հոդվածներ
Պատրաստում են նոր՝ սեպտեմբերյան պատերազմ՝ ծանր հետևանքներով․ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին
Որոշ ուժեր պատրաստում են նոր՝ սեպտեմբերյան պատերազմ՝ ծանր հետևանքներով։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է վ...
Բաքուն խոստանում է պատասխանել Նախիջևանի հարձակմանը․ Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ իրականացված անօդաչու թռչող ս...
Նավթի գներն աճում են՝ ավելացնելով Ռուսաստանի շահույթը
Մերձավոր Արևելքում, հատկապես Իրանի շուրջ իրավիճակի սրման ֆոնին, նավթի համաշխարհային գները շարունակում են աճել՝ նպաստելով...
Իրանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հորմուզի նեղուցը բաց է անվտանգ միջազգային նավագնացության համար, բայց միայն այն երկրների համար, որոնք չեն մասնակցում Իրան...