Անվտանգության նկատառումով Ամերիկյան համալսարանում դասերն այսօր կանցկացվեն առցանց
Հայաստանում Ամերիկյանը համալսարանը տեղեկացրել է, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ մարտի 30-ին դասերը կանցկացվեն առցանց։
«Խնդրում ենք ի գիտություն ընդունել, որ ելնելով անվտանգության նկատառումներից և հաշվի առնելով Արևմտյան Ասիայի ու Մերձավոր Արևելքի ամերիկյան համալսարանների թիրախավորման վերաբերյալ Իրանի կողմից հնչեցված սպառնալիքները,երկուշաբթի՝ մարտի 30-ին, բոլոր դասերը կանցկացվեն առցանց ձևաչափով։ Նշենք, որ սա պարզապես նախազգուշական միջոցառում է: Համալսարանը ուշադիր հետևում է իրավիճակին և կտեղեկացնի ժամանակացույցի կամ ուսուցման ձևաչափի ցանկացած փոփոխության մասին։
Ցանկանում ենք ընդգծել, որ մեր համալսարանի նկատմամբ որևէ ուղղակի սպառնալիք չի արձանագրվել, և առկա չեն հիմքեր համալսարանի՝ վտանգի մեջ գտնվելու վերաբերյալ, ուստի խուճապի պատճառ չկա։
Հարգելի՛ ՀԱՀ համայնքի անդամներ, խնդրում ենք պարբերաբար ստուգել ձեր էլեկտրոնային փոստերը և վերջին թարմացումների համար հիմնվել բացառապես համալսարանի պաշտոնական հաղորդագրությունների վրա»,- ասված է հայտարարության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Դեբեդում նկատվում է ջրի ծավալի ավելացում. Արեն Մկրտչյան
Առատ տեղումներով պայմանավորված Դեբեդում նկատվում է ջրի ծավալի ավելացում։ Այս մասին հայտնում է Լոռու մարզպետ Արեն Մկրտչյա...
Զոհվածների ծնողները հաղորդում են ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների ստորագրությամբ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ հանցագործության մաս...
Դուք կզարմանաք իմ այս գնահատականից. Դանիել Իոաննիսյան
«Երկու օր է, ինչ մտածում եմ Նիկոլ Փաշինյանի ու Արմինե Մոսիյանի միջադեպի մասին։ Կարծում եմ, կարիք չունեմ ասելու, որ երեխա...
Կտրիճ Ներսիսյանի եղբայրը ԿԳԲ-ի գործակալ է եղել. ԱԱԾ տնօրեն
«Կտրիճ Ներսիսյանի եղբայրը Սովետական միության ԿԳԲ-ի գործակալ է եղել, և այդ փաստը ԱԱԾ-ն հանրայնացրել է»,- այսօր ԱԺ-ում ասե...