Դեբեդում նկատվում է ջրի ծավալի ավելացում. Արեն Մկրտչյան
Առատ տեղումներով պայմանավորված Դեբեդում նկատվում է ջրի ծավալի ավելացում։ Այս մասին հայտնում է Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը:
Հրապարակած տեսանյութին կից մարզպետը գրել է. «Քաղաքացիներին խնդրում եմ տարածություն պահպանել առափնյա հատվածներից։ Այն քաղաքացիները, ովքեր առափնյա այգիներ, անասնագոմեր ունեն, խնդրում եմ այսօր և առաջիկա 2 օրերին դադարեցնել գյուղատնտեսական աշխատանքները։ Խնդրում եմ պահպանել զգոնություն։
Այսօր անցկացրել եմ ընդլայնված կազմով խորհրդակցություն ՆԳՆ փրկարար, պարեկային ծառայությունների, ոստիկանության մարզային ստորաբաժանումների ղեկավարների, համայնքապետերի, մարզի բժշկական կենտրոնների տնօրենների, ՀԷՑ-ի, Վեոլիայի, Գազպրոմի ներկայացուցիչների և մի շարք այլ պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ։
Կատարված է աշխատանքի հստակ բաժանում, աշխատում ենք 24/7 ռեժիմով։
Ընդգծեմ, որ դեռ նախորդ տարի կատարվել է Դեբեդի հունի մաքրման լայնածավալ աշխատանք` տասնյակ միավոր ծանր տեխնիկայի ներգրավմամբ»։
Նմանատիպ հոդվածներ
Զոհվածների ծնողները հաղորդում են ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների ստորագրությամբ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ հանցագործության մաս...
Դուք կզարմանաք իմ այս գնահատականից. Դանիել Իոաննիսյան
«Երկու օր է, ինչ մտածում եմ Նիկոլ Փաշինյանի ու Արմինե Մոսիյանի միջադեպի մասին։ Կարծում եմ, կարիք չունեմ ասելու, որ երեխա...
Կտրիճ Ներսիսյանի եղբայրը ԿԳԲ-ի գործակալ է եղել. ԱԱԾ տնօրեն
«Կտրիճ Ներսիսյանի եղբայրը Սովետական միության ԿԳԲ-ի գործակալ է եղել, և այդ փաստը ԱԱԾ-ն հանրայնացրել է»,- այսօր ԱԺ-ում ասե...
Հանրության մի հատվածի արձագանքը՝ Նիկոլ Փաշինյանի և արցախցու միջև տեղի ունեցած վեճին
Այսօր Մետրոյում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արցախցի կնոջ միջև տեղի ունեցավ վիճաբանություն, երբ վարչապետը ցանկացել է...