Զոհվածների ծնողները հաղորդում են ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների ստորագրությամբ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն։ Այս մասին լրագրողներին հայտնել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ հաղորդման հիմքում վարչապետի՝ նախօրեին Ազգային ժողովում հնչեցրած հայտարարությունն է, ըստ որի՝ 2020 թվականին իշխանությունները գնացել են «գիտակցված զոհողության»։
Փաստաբանի պնդմամբ՝ այդ ձևակերպումը վերաբերում է 44-օրյա պատերազմի ընթացքում տեղի ունեցած իրադարձություններին։
«Որո՞նք էին այդ զոհողությունները․ շուրջ 5000 զոհված զինծառայողներ, տասնյակ հազարավոր տուժած խաղաղ բնակիչներ, բազմաթիվ անհետ կորածներ, գերեվարվածներ, բռնի տեղահանվածներ և, ի վերջո, Արցախի կորուստը»,- նշել է փաստաբանը՝ հավելելով, որ ներկայացված հաղորդման մեջ հիշատակվել են երկու հնարավոր հանցակազմ՝ պետական դավաճանություն և մարդկության դեմ ուղղված հանցագործություններ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
Դուք կզարմանաք իմ այս գնահատականից. Դանիել Իոաննիսյան
«Երկու օր է, ինչ մտածում եմ Նիկոլ Փաշինյանի ու Արմինե Մոսիյանի միջադեպի մասին։ Կարծում եմ, կարիք չունեմ ասելու, որ երեխա...
Կտրիճ Ներսիսյանի եղբայրը ԿԳԲ-ի գործակալ է եղել. ԱԱԾ տնօրեն
«Կտրիճ Ներսիսյանի եղբայրը Սովետական միության ԿԳԲ-ի գործակալ է եղել, և այդ փաստը ԱԱԾ-ն հանրայնացրել է»,- այսօր ԱԺ-ում ասե...
Հանրության մի հատվածի արձագանքը՝ Նիկոլ Փաշինյանի և արցախցու միջև տեղի ունեցած վեճին
Այսօր Մետրոյում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արցախցի կնոջ միջև տեղի ունեցավ վիճաբանություն, երբ վարչապետը ցանկացել է...
Ինչո՞ւ «Ռադիո Ավրորա»-ն և Kiss FM Armenia-ն չեն հրավիրվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 25-ամյակին
Այս տարի Հայաստանի Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը նշել է իր գործունեության 25-ամյակը։ Auroranews-ի և Aurora Me...