Դուք կզարմանաք իմ այս գնահատականից. Դանիել Իոաննիսյան
«Երկու օր է, ինչ մտածում եմ Նիկոլ Փաշինյանի ու Արմինե Մոսիյանի միջադեպի մասին։ Կարծում եմ, կարիք չունեմ ասելու, որ երեխայի ներկայությամբ ծնողի հետ ագրեսիվ խոսելը չափազանց վատ ու տգեղ բան է։ Դա առանց իմ ասելու էլ բոլորին պարզ է»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հիմնադիր Դանիել Իոաննիսյանը:
«Նաև կարիք չունեմ ասելու, որ տուն-տեղ կորցրած մարդկանց «փախած» անվանելը սխալ է` անկախ այն հանգամանքից, թե ըստ ասողի` այդ ողբերգությունում ինչպիսին է եղել այդ մարդկանց դերը։ Մոտեցումն արտահայտելու ավելի կոռեկտ ձևեր կան։ Բայց մյուս կողմից, իմ հիշողությունում դեռ թարմ են այն իրավիճակները, երբ պետության ղեկավարին ոչ պատեհ դիմելու համար մարդուն զուգարանում սպանում էին։
Դուք կզարմանաք իմ այս գնահատականից, բայց սա է ժողովրդավարությունը. քաղաքական գործիչը շփվում է քաղաքացիների հետ, քաղաքական գործիչը պալեմիկայի է բռնվում, քաղաքական գործիչը այդ ընթացքում սխալ բան է անում ու, հանրային արձագանքի ֆոնին, քաղաքական գործիչը ներողություն է խնդրում։
Բռնապետական երկրում այսպիսի իրավիճակ պարզապես չէր էլ լինի։ Ոչ քաղաքացիների հետ բազմաթիվ շփումներ կլինեին, ոչ պալեմիկա կլիներ, ոչ էլ, առավելևս, ներողության հայցումը։ Թե՞ ձեզ թվում էր, որ ժողովրդավարությունում քաղաքական գերծիչները իդեալական են»,- գրել է Իոաննիսյանը։
Նմանատիպ հոդվածներ
Կտրիճ Ներսիսյանի եղբայրը ԿԳԲ-ի գործակալ է եղել. ԱԱԾ տնօրեն
«Կտրիճ Ներսիսյանի եղբայրը Սովետական միության ԿԳԲ-ի գործակալ է եղել, և այդ փաստը ԱԱԾ-ն հանրայնացրել է»,- այսօր ԱԺ-ում ասե...
Ինչո՞ւ «Ռադիո Ավրորա»-ն և Kiss FM Armenia-ն չեն հրավիրվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 25-ամյակին
Այս տարի Հայաստանի Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը նշել է իր գործունեության 25-ամյակը։ Auroranews-ի և Aurora Me...
Հանրության մի հատվածի արձագանքը՝ Նիկոլ Փաշինյանի և արցախցու միջև տեղի ունեցած վեճին
Այսօր Մետրոյում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արցախցի կնոջ միջև տեղի ունեցավ վիճաբանություն, երբ վարչապետը ցանկացել է...
Զինծառայողների ծնողների ակցիան` Կառավարության մոտ
Ժամկետային զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի դիմաց։ Նրանք պահանջում են, որ զինծառ...