Պենտագոնը ծրագրում է Իրանում ցամաքային գործողություններ
Պենտագոնը պատրաստվում է Իրանում մի քանի շաբաթ տևող ցամաքային գործողությունների, գրում է The Washington Post-ը։
ԱՄՆ պաշտոնյաների հաղորդմամբ՝ Պենտագոնը պատրաստում է Իրանում մի քանի շաբաթվա համար նախատեսված ցամաքային գործողությունների ծրագրեր։ Հազարավոր ամերիկացի զինվորներ և ծովային հետևակայիններ արդեն ժամանում են Մերձավոր Արևելք, ինչը նշանակում է հակամարտության հնարավոր վտանգավոր փուլի սկիզբ, եթե նախագահ Դոնալդ Թրամփը որոշի գնալ սրման։
Խոսքը լիամասշտաբ ներխուժման մասին չէ, այլ հատուկ նշանակության ուժերի և հետևակի ներգրավմամբ իրականացվելիք գործողությունների։
Նման առաքելությունը բազմաթիվ սպառնալիքներ է պարունակում ամերիկյան զորախմբի համար։ Շաբաթ օրվա դրությամբ դեռևս անհասկանալի էր՝ Թրամփը ամբողջությամբ կհաստատի Պենտագոնի առաջարկած ծրագրերը, մասամբ կընդունի դրանք, թե ամբողջությամբ կմերժի։
Այդուամենայնիվ հայտնի է, որ Ամերիկյան ծովային հետևակայինները «Tripoli» նավով արդեն ժամանել են Մերձավոր Արևելք։ Հարվածային խումբը ներառում է շուրջ 3 500 զինծառայող, ինչպես նաև ավիացիոն թև:
Նմանատիպ հոդվածներ
Իրանը Ուկրաինան հայտարարել է օրինական թիրախ
Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Իբրահիմ Ազիզին X սոցիալական ցանցի իր էջում հայտարարել է, որ...
Էրդողանը զգուշացնող հայտարարություն է արել
Իրանի վրա հարձակումների և պատասխան հարվածների ֆոնին Թուրքիան շարունակում է զգոն լինել և կոշտ արձագանքել իր օդային տարածք...
Թրամփը կոչով դիմել է Իրանին և զգուշացնող հայտարարություն արել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Իրանին շտապել և լուրջ վերաբերվել Միացյալ Նահանգների հետ հակամարտությանը վերջ դնելու...
Սա լուրջ առաջարկ էր, մեծ զիջում. Արաղչի
Հարստացված ուրանից հրաժարվելը ԱՄՆ-ի հետ Իրանի բանակցած գործարքի տարրերից մեկն էր. CBS News-ին տված հարցազրույցում հայտար...