Իրանը Ուկրաինան հայտարարել է օրինական թիրախ
Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Իբրահիմ Ազիզին X սոցիալական ցանցի իր էջում հայտարարել է, որ Կիևի վարչակարգը փաստացի դարձել է պատերազմի մասնակից՝ Իսրայելին ԱԹՍ-ներով աջակցություն տրամադրելու պատճառով։
Նա նշել է, որ Ուկրաինայի ողջ տարածքը օրինական թիրախ է դարձել Իրանի հարձակումների համար։
«Անօդաչու թռչող սարքերի միջոցով իսրայելական վարչակարգին աջակցություն ցուցաբերելով՝ ձախողված Ուկրաինան փաստացի ներքաշվել է պատերազմի մեջ և, համաձայն Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության 51-րդ հոդվածի, իր ամբողջ տարածքը վերածել է Իրանի համար օրինական թիրախի»,- գրել է նա՝ հրապարակմանը կցելով Վլադիմիր Զելենսկու և Բենիամին Նեթանյահուի համատեղ լուսանկարը։
Ավելի վաղ՝ մարտի 9-ին, Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին «The New York Times»–ին հայտնել էր, որ Ուկրաինան կալանիչ ԱԹՍ–ներ և անօդաչուների գծով փորձագետներ է ուղարկել Մերձավոր Արևելքում ԱՄՆ բազաների պաշտպանության համար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին մարտի 13-ին «Fox News» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Ուկրաինան Միացյալ Նահանգներին որևէ կերպ չի օգնում հետ մղել Իրանի կողմից ԱԹՍ-ների պատասխան հարվածները։
Նմանատիպ հոդվածներ
Մենք կանգ չենք առնի. ոչնչացրել ենք իրանական 17 նավ. ԱՄՆ զինված ուժեր
ԱՄՆ զինված ուժերը ոչնչացրել են Իրանի 17 ռազմական նավ, այդ թվում՝ մեկ սուզանավ։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի...
Իրանը հակամարտության սկզբից ի վեր Իսրայելի վրա իրականացրել է ամենաուժեղ հրետակոծությունը
Իրանը հակամարտության սկզբից ի վեր Իսրայելի տարածքի վրա իրականացրել է ամենաուժեղ հրետակոծությունը՝ օգտագործելով 30 գերծան...
Իսրայելը հայտարարում է՝ Իրանի դեմ պատերազմը մտնում է վճռորոշ փուլ
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը մտնում է վճռորոշ փուլ։ Այս հայտարարությ...
Իրանն ԱՄՆ–ին է ներկայացրել բանակցությունները վերսկսելու երեք պահանջ. ԶԼՄ
Լիբանանյան «Ալ Մայադին» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանը Միացյալ Նահանգներին ներկայացրել է բանակցությունները վերսկսելու ե...