Ռուսաստանը պատրաստ է բանակցությունների՝ իր պայմաններով. Մեդվեդև
Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է Ուկրաինայի հետ խաղաղ բանակցությունների, սակայն դրանք պետք է անցկացվեն Մոսկվայի ձևակերպած պայմաններով, РИА Новости-ի հարցին պատասխանելիս ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը։
«Բազմիցս ասվել է, որ մենք պատրաստ ենք խաղաղ բանակցությունների, սակայն դրանք պետք է ընթանան այն պայմաններով, որոնք ձևակերպվել են Ռուսաստանի Դաշնության կողմից»,- ասել է Մեդվեդևը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մարտի 15-ին հայտնել էր, որ Ուկրաինայի շուրջ բանակցություններում դադար է սկսվել, իսկ ԱՄՆ-ն կենտրոնացած է այլ ուղղության վրա։ Ավելի ուշ նա նշել էր, որ Ռուսաստանը սպասում է բանակցությունների նոր փուլին, սակայն հասկանալի պատճառներով դրա վայրն ու ժամանակը դեռևս որոշված չեն։
Տարվա սկզբից Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները ԱՄՆ-ի մասնակցությամբ անցկացրել են բանակցությունների երեք փուլ։ Վերջինը կայացել է Ժնևում՝ փետրվարի 17-18-ին։
Նմանատիպ հոդվածներ
Էրդողանը զգուշացնող հայտարարություն է արել
Իրանի վրա հարձակումների և պատասխան հարվածների ֆոնին Թուրքիան շարունակում է զգոն լինել և կոշտ արձագանքել իր օդային տարածք...
Թրամփը կոչով դիմել է Իրանին և զգուշացնող հայտարարություն արել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Իրանին շտապել և լուրջ վերաբերվել Միացյալ Նահանգների հետ հակամարտությանը վերջ դնելու...
Սա լուրջ առաջարկ էր, մեծ զիջում. Արաղչի
Հարստացված ուրանից հրաժարվելը ԱՄՆ-ի հետ Իրանի բանակցած գործարքի տարրերից մեկն էր. CBS News-ին տված հարցազրույցում հայտար...
Իրանն ԱՄՆ–ին է ներկայացրել բանակցությունները վերսկսելու երեք պահանջ. ԶԼՄ
Լիբանանյան «Ալ Մայադին» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանը Միացյալ Նահանգներին ներկայացրել է բանակցությունները վերսկսելու ե...