Կապանում փլուզվել է սելավատարի պատնեշը. ՀՀ ՆԳՆ
Կապան քաղաքում գետի վարարում չի եղել, հորդառատ անձրևների հետևանքով Արզումանյան փողոցում փլուզվել է սելավատարի պատնեշը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից:
«Մարտի 27-ին՝ ժամը 12։10-ին, Սյունիք մարզային օպերատիվ կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կապան քաղաքում վարարել է Ողջի գետը։ Հետագայում պարզվել է, որ գետի վարարում տեղի չի ունեցել։ Արզումանյան փողոցում հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել է սելավատարի պատնեշը, ինչի հետևանքով ջրաբերուկները լցվել են ավտոճանապարհ, և կան արգելափակված ավտոմեքենաներ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Փրկարար ծառայությունը արագ արձագանքել է իրավիճակին, և տեղում իրականացվում են համապատասխան աշխատանքներ։
Նմանատիպ հոդվածներ
ԱԹՍ-ները հարձակվել են Թուրքական նավթատար նավի վրա
Սև ծովում, Բոսֆորի նեղուցից մոտ 15 մղոն հեռավորության վրա, անօդաչու թռչող սարքերով հարձակվել են ALTURA ընկերությանը պատկ...
75-ամյա տղամարդը խանդի պատճառով դանակահարել է նախկին կնոջը
Մարտի 25-ին՝ ժամը 14․20-ի սահմաններում, Համայնքային ոստիկանության Մասիսի բաժին է ներկայացել մի տղամարդ և հայտնել, որ րոպ...
Երեխայի նկատմամբ բռնություն է կիրառել նրա խորթ մայրը․ ՔԿ-ն արձագանքել է․ մանրամասներ
«Կլինիկական մահ» ախտորոշմամբ Արաբկիր ԲԿ տեղափոխված 1 տարեկան 2 ամսական երեխայի նկատմամբ բռնություն կիրառելու կասկածանքով...
Հրդեհից հետո «Կանազը» կվերակառուցվի. կպահպանվի՞ շենքի տեսքը
Շենքի ճակատագրի մասով հաճախ քննարկումներ են իրականացվում թե՛ քաղաքապետի, թե՛ փոխքաղաքապետի գլխավորությամբ: Ներկայումս նա...