Երեխայի նկատմամբ բռնություն է կիրառել նրա խորթ մայրը․ ՔԿ-ն արձագանքել է․ մանրամասներ
«Կլինիկական մահ» ախտորոշմամբ Արաբկիր ԲԿ տեղափոխված 1 տարեկան 2 ամսական երեխայի նկատմամբ բռնություն կիրառելու կասկածանքով մեկ անձ ձերբակալվել է։
ՆԳՆ Ոստիկանությունից News.am–ին հայտնել են, որ քրեական ոստիկանության ծառայողները սպանության փորձի կասկածանքով ձերբակալել են մեկ անձի և ներկայացրել նախաքննական մարմին։ Թե ով է ձերբակալվածը, ՆԳՆ Ոստիկանությունից մանրամասներ չհայտնեցին։
Լրատվականի տեղեկություններով, երեխայի նկատմամբ բռնություն է կիրառել նրա խորթ մայրը։
Քննչական կոմիտեից Auroranews.am-ին հայտնեցին․
«Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Նախաքննության ընթացքում 1 անձ ձերբակալվել է»,- նշեց գերատեսչությունը։
Ավելի վաղ, shamshyan.com-ը գրել էր, որ արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևան-Սևան ավտոճանապարհին արտակարգ իրավիճակ է ստեղծվել
Երեւան-Սևան ճանապարհին արտակարգ իրավիճակ է ստեղծվել։ NEWS.am–ը հաղորդում է, որ բեռնատարը փակել է ճանապարհը, ինչի հետևանք...
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ․ ՔԿ
Փետրվարի 26-ին հայտնաբերված զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի ն...
Խոշոր պայթյուն՝ Մոսկվայում․ կան զոհեր
Մոսկվայի Սավյոլովսկի երկաթուղային կայարանի մոտ կեսգիշերին գրանցված պայթյունի հետևանքով մահացել են ոստիկանության մեկ ծառա...
Ուժգին երկրաշարժ՝ Թուրքիայում
Թուրքիայի հյուսիսում գրանցվել է երկրաշարժ, որի մագնիտուդը գնահատվել է մինչև 5.6։ Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի ԳԱ մ...