75-ամյա տղամարդը խանդի պատճառով դանակահարել է նախկին կնոջը
Մարտի 25-ին՝ ժամը 14․20-ի սահմաններում, Համայնքային ոստիկանության Մասիսի բաժին է ներկայացել մի տղամարդ և հայտնել, որ րոպեներ առաջ դանակահարել է նախկին կնոջը։
Պարզվել է, որ 75-ամյա տղամարդը ժամը 13․50-ի սահմաններում այցելել է Մասիսի Հանրապետության փողոցում բնակվող նախկին կնոջը և դանակահարել նրան։ Ըստ նախնական տվյալների՝ դրդապատճառը խանդն է։ 70-ամյա կինը ստացած մարմնական վնասվածքներից մահացել է։
75-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին, հանգամանքները պարզվում են:
Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից։
Նմանատիպ հոդվածներ
Երեխայի նկատմամբ բռնություն է կիրառել նրա խորթ մայրը․ ՔԿ-ն արձագանքել է․ մանրամասներ
«Կլինիկական մահ» ախտորոշմամբ Արաբկիր ԲԿ տեղափոխված 1 տարեկան 2 ամսական երեխայի նկատմամբ բռնություն կիրառելու կասկածանքով...
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
Այսօր մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:10-ի սահմաններում բեռնատարը Վաղարշյան փողոցում, վրաերթի է ենթ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևան-Սևան ավտոճանապարհին արտակարգ իրավիճակ է ստեղծվել
Երեւան-Սևան ճանապարհին արտակարգ իրավիճակ է ստեղծվել։ NEWS.am–ը հաղորդում է, որ բեռնատարը փակել է ճանապարհը, ինչի հետևանք...
Ողբերգական ավտովթար՝ Սիսիան-Գորիս ճանապարհին․ կան զոհեր և վիրավորներ
Մարտի 18-ին, ժամը 16։15-ին Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհ...