Դատախազությունը կբողոքարկի ԱԳՆ նախկին աշխատակցի արդարացման դատավճիռը
Դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի պետական դավաճանության մեջ մեղադրվող ԱԳՆ աշխատակցի՝ առաջին ատյանի դատարանի՝ արդարացման դատավճռի դեմ: Այս մասին Auroranews-ին հայտնեց Գլխավոր դատախազի խոսնակ Արևիկ Խաչատրյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ փաստաբան Աբգար Պողոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր. «Այսպիսով՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի Քրեական Դատարանը (նախագահող՝ ԱՆԻ ԴԱՆԻԵԼՅԱՆ) ՀՀ ԱԳՆ աշխատակից՝ Աշխեն Ալեքսանյանի վարույթով հրապարակեց վերդիկտ, ըստ որի Ալեքսանյանն իրեն մեղսագրվող ՀՀ Քր. Օր.-ի 418-րդ հոդվածով, (ազատազրկում՝ 15-20 տարի կամ ցմահ) այլ կերպ ասած՝ պետական դավաճանության մեղադրանքով Ալեքսանյանն ԱՐԴԱՐԱՑՎԵՑ»:
Հիշեցնենք` հունիսի 20-ին ազգային անվտանգության ծառայությունից ստացված հաղորդման հիման վրա քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով և 424-րդ հոդվածի 1-ին մասով առերևույթ հանցանքների հատկանիշներով նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակցի կողմից լրտեսության, օտարերկրյա պետության ներկայացուցչին պետական գաղտնիք պարունակող տեղեկությանը ծանոթանալու համար պայմաններ ստեղծելու, թշնամական գործունեություն իրականացնելու համար օգնություն ցույց տալու եղանակով պետական դավաճանություն կատարելու դեպքի վերաբերյալ։
Նմանատիպ հոդվածներ
Ինչո՞ւ «Ռադիո Ավրորա»-ն և Kiss FM Armenia-ն չեն հրավիրվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 25-ամյակին
Այս տարի Հայաստանի Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը նշել է իր գործունեության 25-ամյակը։ Auroranews-ի և Aurora Me...
Երկրաշարժ` Հայաստանում
Սույն թվականի Մարտի 24-ին` տեղական ժամանակով ժամը 14:10-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 10։10-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանութ...
Երևանի տարածքում առկա է բջջային ցանցի հասանելիության խնդիր. «Վիվա Արմենիա» ՓԲԸ
Հարգելի բաժանորդներ, Երևանի տարածքում առկա է բջջային ցանցի հասանելիության խնդիր՝ օպտիկամանրաթելային մալուխի երկկողմանի վ...
Փոփոխություն 9-րդ դասարանի «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» առարկաների քննություններում
2025-2026 ուստարվա ավարտին ՀՀ բոլոր դպրոցների 9-րդ դասարանի սովորողները «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» առարկա...