3-ամյա Տիգրանին կյանքից զրկած հայրը դատապարտվեց ցմահ ազատազրկման
Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ բնակավայրում 3-ամյա երեխային կյանքից զրկած Արմեն Օվանեսովը դատապարտվել է ցմահ ազատազրկման։ Այս մասին Auroranews-ը տեղեկացավ Datalex դատական տեղեկատվական համակարգից։
Մարտի 25-ին կայացած դատական նիստի ընթացքում դատավոր Արտավազդ Կարապետյանը հրապարակել է վճիռը, որի համաձայն՝ Արմեն Օվանեսովը մեղավոր է ճանաչվել և նրա նկատմամբ որպես պատիժ է կիրառվել ցմահ ազատազրկումը։
Օվանեսովին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 155 -րդ հոդվածի երկրորդ մասի 3,5,9 կետերով։
Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ Արմեն Օվանեսովին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կասկածներ ունենալով, որ Տիգրան Օվանեսովը իր երեխան չէ և այդ կապակցությամբ առաջացած վրեժի շարժառիթով, 2025թ. հոկտեմբերի 27-ին իր մերձավոր ազգական հանդիսացող, անօգնական վիճակում գտնվող անչափահաս Տիգրան Օվանեսովին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Ծափաթաղ բնակավայրին հարակից դաշտամիջյան հատվածում ձեռքով կոկորդից սեղմելու եղանակով սպանել է նրան, ապա դիակը դաշտամիջյան տարբեր հատվածներում թաքցնելուց հետո տեղափոխել է Ջիլ բնակավայր տանող խաչմերուկին հարակից դաշտամիջյան հատված, որտեղ 2025թ. նոյեմբերի 2-ին դիակը հայտնաբերվել է:
Auroranews-ի հետ զրույցում Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանից հաստատեցին դատավճիռը:
Նմանատիպ հոդվածներ
Ինչո՞ւ «Ռադիո Ավրորա»-ն և Kiss FM Armenia-ն չեն հրավիրվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 25-ամյակին
Այս տարի Հայաստանի Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը նշել է իր գործունեության 25-ամյակը։ Auroranews-ի և Aurora Me...
Երկրաշարժ` Հայաստանում
Սույն թվականի Մարտի 24-ին` տեղական ժամանակով ժամը 14:10-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 10։10-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանութ...
Երևանի տարածքում առկա է բջջային ցանցի հասանելիության խնդիր. «Վիվա Արմենիա» ՓԲԸ
Հարգելի բաժանորդներ, Երևանի տարածքում առկա է բջջային ցանցի հասանելիության խնդիր՝ օպտիկամանրաթելային մալուխի երկկողմանի վ...
Փոփոխություն 9-րդ դասարանի «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» առարկաների քննություններում
2025-2026 ուստարվա ավարտին ՀՀ բոլոր դպրոցների 9-րդ դասարանի սովորողները «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» առարկա...