Իրանը նոր կանոններ է սահմանում Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար
Իրանի իշխանությունները հայտարարել են, որ Հորմուզի նեղուցով անցնելու թույլտվություն կտրվի միայն «ոչ թշնամական» նավերին, որոնք նախապես կհամակարգեն իրենց երթուղին Թեհրանի հետ։ Այս մասին գրում է Financial Times-ը՝ հղում անելով Իրանի արտգործնախարարության՝ Միջազգային ծովային կազմակերպության անդամ երկրներին ուղարկված նամակին։ Այնտեղ, մասնավորապես, նշվում է, որ Իրանը միջոցներ է ձեռնարկել՝ նեղուցի միջոցով «ագրեսորների և նրանց աջակիցների թշնամական գործողությունները» կանխելու համար։
Ըստ աղբյուրի՝ ԱՄՆ-ի, Իսրայելի և հակամարտության մյուս մասնակիցների հետ կապ ունեցող նավերին չի թույլատրվի անցնել նեղուցով։
Միևնույն ժամանակ, Թեհրանը նշել է, որ «ոչ թշնամական» նավերը կարող են օգտվել նեղուցից միայն Իրանի հետ նախապես համաձայնեցնելու դեպքում»։
Ըստ India Today-ի՝ պատերազմի սկսվելուց մինչ այժմ Իրանը հարվածել է մոտ 20 նավի, որոնք փորձել են նեղուցը անցնել առանց թույլտվության։
Միջազգային ծովային կազմակերպության տվյալներով՝ այս պահին Հորմուզի նեղուցի մոտ գտնվող ջրերում մնացել է մոտ 2000 նավ։
Նմանատիպ հոդվածներ
Թեհրանը չի բանակցում Վաշինգտոնի հետ․ Իրանի ԱԳՆ
Իրանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին շրջանառվող տեղեկությունները՝ ընդգծելով,...
Էրդողանը զգուշացնող հայտարարություն է արել
Իրանի վրա հարձակումների և պատասխան հարվածների ֆոնին Թուրքիան շարունակում է զգոն լինել և կոշտ արձագանքել իր օդային տարածք...
Սա լուրջ առաջարկ էր, մեծ զիջում. Արաղչի
Հարստացված ուրանից հրաժարվելը ԱՄՆ-ի հետ Իրանի բանակցած գործարքի տարրերից մեկն էր. CBS News-ին տված հարցազրույցում հայտար...
Մենք կանգ չենք առնի. ոչնչացրել ենք իրանական 17 նավ. ԱՄՆ զինված ուժեր
ԱՄՆ զինված ուժերը ոչնչացրել են Իրանի 17 ռազմական նավ, այդ թվում՝ մեկ սուզանավ։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի...