Կայա Կալլասը դատապարտել է Իրանի հարձակումները
Եվրամիությունը դատապարտել է Իրանի կողմից Կատարի նավթագազային ենթակառուցվածքների դեմ իրականացված հարձակումները և հայտարարել, որ իրավիճակը պահանջում է անհապաղ դեէսկալացիա։ Այդ մասին ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասն ասել է Եվրամիության գագաթնաժողովի մեկնարկից առաջ։
Նրա խոսքով՝ Կատարի էներգետիկ օբյեկտների թիրախավորումը միայն խորացնում է անկայունությունը և նպաստում տարածաշրջանում քաոսի շարունակությանը։ Կալլասը նշել է, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է ոչ թե լարվածության նոր աճ, այլ հակամարտության թուլացում։
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն նաև հայտնել է, որ շարունակում է դիվանագիտական շփումները թե՛ Իրանի, թե՛ Միացյալ Նահանգների հետ։ Նա ընդգծել է, որ առաջիկայում ևս շարունակելու է բարձրացնել դեէսկալացիայի հարցը։
Նմանատիպ հոդվածներ
Առուշ Առուշանյանը` Իրինա Յոլյանի պաշտոնից ազատման մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ՝ մարտի 15-ին Գորիս կատարած այցից հետո Գորիսի համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոյանը հայտ...
Բաքուն խոստանում է պատասխանել Նախիջևանի հարձակմանը․ Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ իրականացված անօդաչու թռչող ս...
Պատրաստում են նոր՝ սեպտեմբերյան պատերազմ՝ ծանր հետևանքներով․ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին
Որոշ ուժեր պատրաստում են նոր՝ սեպտեմբերյան պատերազմ՝ ծանր հետևանքներով։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է վ...
Բնակարանը պայթեցնելու սպառնալիքով փորձել են ստիպել անդամակցել «Մեր ձևով»-ին. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվում է ամուսինների կողմից բռնություն գործադրելու սպառնալիք...