Առուշ Առուշանյանը` Իրինա Յոլյանի պաշտոնից ազատման մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ՝ մարտի 15-ին Գորիս կատարած այցից հետո Գորիսի համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոյանը հայտարարեց պաշտոնից ազատման մասին: «Իշխանություն» լրատվականի հետ զրույցում համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը բացահայտել է պատճառը:
«Դիմումը եղել է Նիկոլ Փաշինյանի այցից մի քանի օր առաջ: Իմ մոտեցումները հստակ են, եթե դու թիմի անդամ ես` պարտավոր ես անել այն, ինչ մոտեցում ունեմ ես»,- ասել է Առուշանյանը` մանրամասնելով. «Դիմումից մի քանի օր առաջ եկել է իմ կաբինետ և ասել, որ «Մեր ձևով» թիմից պատգամավորի թեկնածության առաջարկություն է ստացել: Ես ասել եմ, որ ինքն այլևս չի կարող թիմի մեջ լինել, ուրեմն պետք է ազատվի աշխատանքից: Եթե մածունը սև է, ուրեմն սև է, ում հարմար չի, դուռը բաց է»,- ասել է Առուշանյանը:
Նմանատիպ հոդվածներ
Բաքուն խոստանում է պատասխանել Նախիջևանի հարձակմանը․ Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ իրականացված անօդաչու թռչող ս...
Բնակարանը պայթեցնելու սպառնալիքով փորձել են ստիպել անդամակցել «Մեր ձևով»-ին. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվում է ամուսինների կողմից բռնություն գործադրելու սպառնալիք...
Եթե մեր դեմ օգտագործվեն ձեր բազաները, հարվածելու ենք դրանց. Իրանը՝ Մերձավոր Արևելքի երկրներին
Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին X սոցցանցում հայտնել է, որ Թեհրանը շարունակելու է գրոհել Մեր...
Խամենեիի սպանությունը բացահայտ պատերազմ է մուսուլմանների դեմ. Իրանի նախագահ
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանությունը պատերազմի հայտարարում է ողջ իսլամական աշխարհին: Այս մասին մարտի 1-ին...