ԱՄՆ-ի Պենտագոնի ղեկավարը հանդես է եկել հայտարարությամբ
ԱՄՆ-ը հարվածներ է իրականացրել Իրանի ամբողջ տարածքում ավելի քան 7,000 թիրախների նկատմամբ։ Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։
«Այսօրվա դրությամբ մենք հարվածներ ենք հասցրել ավելի քան 7,000 թիրախների Իրանի ողջ տարածքում և նրա ռազմական ենթակառուցվածքներին։ Սա պարզապես աստիճանական առաջխաղացում չէ, սա ջախջախիչ ուժ է՝ կիրառված առավելագույն ճշգրտությամբ»,- հայտարարել է նա։
Հեգսեթը նաև նշել է, որ այսօր նախատեսվում է հարվածների ամենախոշոր փաթեթը։
«Եվ այսօր դարձյալ սպասվում է հարվածների ամենամեծ փաթեթը։ Ինչպես երեկ, այնպես էլ այսօր՝ ինչպես ես ասել եմ հենց առաջին օրվանից, մեր կարողությունները շարունակում են աճել, մինչդեռ Իրանի ներուժը շարունակաբար քայքայվում է։ Մենք հետապնդում և հարվածում ենք»,- հայտարարել է Հեգսեթը։
Նմանատիպ հոդվածներ
Սա լուրջ առաջարկ էր, մեծ զիջում. Արաղչի
Հարստացված ուրանից հրաժարվելը ԱՄՆ-ի հետ Իրանի բանակցած գործարքի տարրերից մեկն էր. CBS News-ին տված հարցազրույցում հայտար...
Իրանն ԱՄՆ–ին է ներկայացրել բանակցությունները վերսկսելու երեք պահանջ. ԶԼՄ
Լիբանանյան «Ալ Մայադին» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանը Միացյալ Նահանգներին ներկայացրել է բանակցությունները վերսկսելու ե...
ԱՄՆ–ն կոչով դիմել է Իսրայելին
ԱՄՆ-ն կոչ է արել Իսրայելին դադարեցնել Իրանի էներգետիկ և նավթային ենթակառուցվածքների վրա հարձակումները: Այս մասին հայտնու...
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարություն է տարածել
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ «Իրական խոստում 4» գործողության վերջին փուլում արձա...