Իսրայելից սպառնացել են Իրանի նոր հոգևոր առաջնորդին
Իսրայելի պաշտպանության ուժերը (ԻՊՈւ) կշարունակեն հարվածել յուրաքանչյուրին, ով «սպառնալիք է ներկայացնում Իսրայել պետությանը», այդ թվում՝ Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիին։ CNN-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողներին ասել է ԻՊՈւ-ի խոսնակ Էֆի Դեֆրինը։
Հարցին, թե արդյոք ԻՊՈւ-ն գիտի Խամենեիի ճակատագրի մասին, ով նշանակվելուց ի վեր հանրությանը չի երևացել կամ նրա մասին չի լսվել, Դեֆրինը հերքել է դա և հավելել.
«Բայց կարող եմ ասել մեկ բան. մենք կշարունակենք, ինչպես արդեն ապացուցել ենք, հետապնդել յուրաքանչյուրին, ով սպառնալիք է ներկայացնում Իսրայել պետությանը, և յուրաքանչյուրը, ով ձեռք կբարձրացնի Իսրայելի վրա, չի խուսափի մեր վրեժխնդրությունից։ Մենք կհետապնդենք նրանց, կգտնենք նրանց և կչեզոքացնենք նրանց»։
Դեֆրինը նաև հայտարարել է, որ Իսրայելը կշարունակի հարվածել իրանական «Բասիջ» կիսառազմական խմբավորման անդամներին. «Կրկնում եմ. մենք կհասնենք բոլորին՝ որտեղ էլ որ լինեն և երբ էլ հայտնվեն»։
Նմանատիպ հոդվածներ
Սա լուրջ առաջարկ էր, մեծ զիջում. Արաղչի
Հարստացված ուրանից հրաժարվելը ԱՄՆ-ի հետ Իրանի բանակցած գործարքի տարրերից մեկն էր. CBS News-ին տված հարցազրույցում հայտար...
Իրանն ԱՄՆ–ին է ներկայացրել բանակցությունները վերսկսելու երեք պահանջ. ԶԼՄ
Լիբանանյան «Ալ Մայադին» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանը Միացյալ Նահանգներին ներկայացրել է բանակցությունները վերսկսելու ե...
ԱՄՆ–ն կոչով դիմել է Իսրայելին
ԱՄՆ-ն կոչ է արել Իսրայելին դադարեցնել Իրանի էներգետիկ և նավթային ենթակառուցվածքների վրա հարձակումները: Այս մասին հայտնու...
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարություն է տարածել
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ «Իրական խոստում 4» գործողության վերջին փուլում արձա...