Քոչարյանին են միանալու նաև 2 օլիգարխները․ Տարոն Չախոյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է առաջիկա ընտրություններում «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանին։
«Քոչարյանը ոչ միայն «Հայաստան» դաշինքի, այլև ողջ ընդդիմության վարչապետի թեկնածուն է։
Քոչարյանին են միանալու նաև 2 օլիգարխները՝ քանզի ռուսաստանցի օլիգարխը չի կարող լինել վարչապետ, իսկ տեղականը՝ չի ուզում։
Հիշեցնեմ՝ ընդդիմադիր ուժերից ոչ մեկը մինչ օրս չի հերքել հետընտրական պրոցեսում Քոչարյանին միանալու ու նրան վարչապետ կարգելու սցենարը»,- գրել է Չախոյանը։
Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանն ու ՀՅԴ-ն որոշել են շարունակել համագործակցությունը և առաջիկա ընտրություններին մասնակցելու ենք միասնաբար «Հայաստան» դաշինքով։ «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է։
Նմանատիպ հոդվածներ
Բաքուն խոստանում է պատասխանել Նախիջևանի հարձակմանը․ Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ իրականացված անօդաչու թռչող ս...
Բաղդասարյանը արձագանքել է Դուբայում Փաշինյանի գույքի հրթիռակոծության լուրերին
Նախորդող օրերի ընթացքում X հարթակում կասկածելի օգտատերերի կողմից տարածվում են տեսանյութեր, որոնք իբրև թե հղում են անում...
Եթե անձը ստացել է 500 հազ. դրամ, անգամ՝ 1 ամսում 3 անգամ, չի հայտարարագրվում
Մինչև 1 մլն դրամ գումարների փոխանցումը չհայտարարագրման ենթակա եկամուտների շարքում դասելու հիմնական նպատակը համակարգը հնա...
Իրանը զգուշացնող հայտարարությամբ, կոչով դիմել է մի շարք պետությունների
Թեհրանի կոչ է արել պետություններին՝ թույլ չտալու իրենց ներգրավվածությունը պատերազմում: Իրանը զգուշացրել է Ռումինիային և...