ԿԲ նախագահը հայտնել է` կփոխվի արդյոք 10 հազարանոց թղթադրամի դիզայնը
Ընդունում եմ, որ 1000 և 10 000 դրամանոցները նման են, մենք մտածել ենք դրա մասին, բայց թղթադրամ փոխելու դեպքում մեծ ծախսեր են լինելու։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է ՀԿ նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք մտադիր չեն փոխել այդ թղթադրամներից գոնե մեը, քանի որ մարդիկ հաճախ շփոթում են հազարանոցը 10–հազարանոցի հետ։
«Մենք, եթե չեմ սխալվում 10 000 դրամանոցի վրայի «10000» գրվածը փոխեցինք, որ ինքը ավելի ակներև լինի։ Կան նաև այլ արգումենտներ, որ ասում են՝ դոլարները բոլորը նույն գույնի, նույն ձևի, նույն չափի են, բայց մարդիկ ուշադիր են ու ոչ մի խնդիր չի լինում, 10 դոլարը 20 դոլարանոցի հետ ոչ մեկը չի խառնում։
Ես ընդունում եմ, որ կա ինչ-որ գունային գամայի նմանություն, բայց ամեն դեպքում, եթե ուշադիր լինեն, պիտի որ խնդիր չլինի»,–ասել է նա։
Հարցին՝ ինչքան ժամանակը մեկ են փոխվում թղթադրամները, ԿԲ նախագահը պատասխանել է. «Եթե ես չեմ սխալվում, մեր նոր սերնդի թղթադրամների համար մենք 3-5 տարվա կյանք ենք ունենում, որովհետև իրենք կոմպոզիտային են, իրենք մենակ թղթից չեն, պլաստիկի էլեմենտներ ունեն իրենց մեջ, որը թույլ է տալիս մեզ, որպեսզի իրենց մաշվածությունը նվազի։ Այսինքն մենք գնացել էինք այն ճանապարհով, որ ծախսերը նվազեցնենք։
Ինչ որ բաներ կան, որ փոխվում է բայց ամբողջությամբ սերիան փոխել այդքան ճիշտ չի լինի այս պահին, դա քննարկելու հարց է»։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ն մինչև 250 հազար դրամ փոխհատուցում կտրամադրի չեղարկված թռիչքներից տուժած քաղաքացիներին. Միրզոյան
ՀՀ ԱԳՆ-ն հանդես է եկել նախաձեռնությամբ, ըստ որի այն քաղաքացիներին, որոնց ՀՀ վերադարձի կամ տարանցիկ չվերթները չեղարկվել է...
Հայաստան ցիկլոն է ներթափանցել. սպասվում է բուք և տեղումներ
Միջերկրական ծովի շրջաններից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ մարտի 15-իցերեկը, 16-ին շրջանների մեծ մասում սպասվում ե...
Ձյուն և ձնախառն անձրև. եղանակը Հայաստնում
Հանրապետության տարածքում մարտի 9-ին, 13-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ լեռնային և նախալեռնային շրջաններու...
Ռուբլին թանկացել է. փոխարժեքները մարտի 15-ի դրությամբ
Rate.am-ը ներկայացրել է տարադրամի փոխարժեքները մարտի 15-ի դրությամբ. ԱՄՆ դոլարի առքի միջինացված արժեքը 374,82 դրամ է, վա...