Արփինե Սարգսյանը մանրամասներ է հայտնել Աջափնյակի կրակոցների դեպքից
Աջափնյակում տեղի ունեցած կրակոցների դեպքի մասով արդեն շուրջ 20 անձ կա մեղադրյալի կարգավիճակով։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում հայտնել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
«Եվս 10 անձի իդենտիֆիկացրել ենք և արդեն քննչական կոմիտեի գործընկերների հետ աշխատում ենք, օժանդակում ենք, որպեսզի այս անձանց մասով իրավական պրոցեսը ևս հարթ լինի։ Լայնածավալ օպերատիվ աշխատանքներ ենք նաև տանում հիմնական կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ։ Վստահ եմ՝ գիտեք, որ այդ անձինք արդեն իսկ որպես մեղադրյալ ներգրավվել են վարույթով, կա հայտարարված հետախուզում։ Մենք ակտիվ օպերատիվ հետախուզական միջոցառումներ ենք իրականացնում, որպեսզի գտնենք բոլորին և նրանց արարքներին տանք իրավական գնահատում։ Այս պահի դրությամբ թույլ տվեք ավել մանրամասներ չնշել՝ հաշվի առնելով օպերատիվ աշխատանքը»,–ասել է նա։
Հիշեցնենք, որ փետրվարի 18–ին, Աջափնյակի բնակելի թաղամասում օրը ցերեկով մի խումբ քաղաքացիներ հաշիվներ էին պարզել, ինչի ժամանակ ինքնաձիգից արձակված կրակոցներից մեկ մարդ զոհվել էր, վեցը՝ վիրավորվել։
Քրեական հետապնդում է հարուցված 17 անձի նկատմամբ։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ն մինչև 250 հազար դրամ փոխհատուցում կտրամադրի չեղարկված թռիչքներից տուժած քաղաքացիներին. Միրզոյան
ՀՀ ԱԳՆ-ն հանդես է եկել նախաձեռնությամբ, ըստ որի այն քաղաքացիներին, որոնց ՀՀ վերադարձի կամ տարանցիկ չվերթները չեղարկվել է...
Հայաստան ցիկլոն է ներթափանցել. սպասվում է բուք և տեղումներ
Միջերկրական ծովի շրջաններից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ մարտի 15-իցերեկը, 16-ին շրջանների մեծ մասում սպասվում ե...
Ձյուն և ձնախառն անձրև. եղանակը Հայաստնում
Հանրապետության տարածքում մարտի 9-ին, 13-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ լեռնային և նախալեռնային շրջաններու...
Ռուբլին թանկացել է. փոխարժեքները մարտի 15-ի դրությամբ
Rate.am-ը ներկայացրել է տարադրամի փոխարժեքները մարտի 15-ի դրությամբ. ԱՄՆ դոլարի առքի միջինացված արժեքը 374,82 դրամ...