Նոր կարգավորումներ՝ 5-6 տարեկանների պարտադիր նախադպրոցական կրթությունն ապահովելու համար
Առաջարկվում են փոփոխություններ, որոնք հնարավորություն կտան ապահովելու 5-6 տարեկան երեխաների պարտադիր նախադպրոցական կրթության իրականացումը։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է երկու ուղղությամբ փոփոխությունների, որոնցից առաջինը հավաստագրման գործընթացի միասնականացումն է։ Այդ մասին տեղեկացնում ենք Ազգային ժողովից։
Նախադպրոցական, հանրակրթության և մասնագիտական կրթության ոլորտներում հաստատությունների ղեկավարների համար պահանջվում է հավաստագիր։ Կատարվել են համապատասխան փոփոխություններ, որոնցով միասնական ձևով սահմանվում են հավաստագրման համար դիմող անձին ներկայացվող պահանջները, ինչպես նաև հավաստագրի դադարեցման դեպքերն ու ընդհանուր մոտեցումները։ Այս մասին նշել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնելով «Նախադպրոցական կրթության մասին», «Հանրակրթության մասին» և «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը։
Նախարարի խոսքով՝ առաջարկվում է նախադպրոցական, հանրակրթության և մասնագիտական կրթության ոլորտները կարգավորող օրենքներում վերանայել հավաստագրման պահանջները և հղում կատարել «Կրթության մասին» ՀՀ օրենքի 40.1-րդ հոդվածին, որով սահմանվում են միասնական ստանդարտներ։ Զեկուցողը նշել է, որ դա հնարավորություն կտա վարելու միասնական քաղաքականություն և հետագայում հավաստագրման քննության անցկացման ընթացակարգերը միմյանց մոտեցնելու։
Օրենսդրական փաթեթով առաջարկվող հաջորդ փոփոխությունը վերաբերում է «Նախադպրոցական կրթության մասին» օրենքին, որով առաջարկվում է նախակրթարանի տարիքային շեմը նվազեցնել մինչև 4 տարեկան։ Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ առաջարկվում է երկու տարիքային շեմ. ընդհանուր առմամբ 4-6 տարեկան երեխաների համար սահմանվում է նախակրթարան, իսկ այն բնակավայրերում, որտեղ գործում է միայն մեկ նախադպրոցական ծառայություն, հնարավորություն կտրվի ապահովելու 3-6 տարեկանների համար նախակրթարանների գործունեությունը։
Կարգավորումը հնարավորություն կտա ընդլայնել նախադպրոցական տարիքի երեխաների ընդգրկվածությունը և ապահովել 5-6 տարեկան երեխաների պարտադիր նախադպրոցական կրթության իրականացումը՝ Կառավարության ռազմավարական նպատակներին համապատասխան։
Հարցը հանձնաժողովի մարտի 17-ի նիստում քննարկվել է առաջին ընթերցմամբ և ստացել է դրական եզրակացություն։
Մինչև երկու ամիս ժամկետով հետաձգվել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը։
Նմանատիպ հոդվածներ
Բաքուն խոստանում է պատասխանել Նախիջևանի հարձակմանը․ Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ իրականացված անօդաչու թռչող ս...
Բաղդասարյանը արձագանքել է Դուբայում Փաշինյանի գույքի հրթիռակոծության լուրերին
Նախորդող օրերի ընթացքում X հարթակում կասկածելի օգտատերերի կողմից տարածվում են տեսանյութեր, որոնք իբրև թե հղում են անում...
Իրանը զգուշացնող հայտարարությամբ, կոչով դիմել է մի շարք պետությունների
Թեհրանի կոչ է արել պետություններին՝ թույլ չտալու իրենց ներգրավվածությունը պատերազմում: Իրանը զգուշացրել է Ռումինիային և...
Իրանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
Իրանի զինված ուժերը կշարունակեն ռազմական գործողությունները այնքան ժամանակ, մինչև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հասկանա, որ ս...