Իրանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
Իրանի զինված ուժերը կշարունակեն ռազմական գործողությունները այնքան ժամանակ, մինչև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հասկանա, որ սկսված գործողությունը սխալ էր։ Այս մասին սոցիալական X հարթակում գրել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
Նրա խոսքով՝ Իրանի բանակը շարունակելու է պայքարը, քանի դեռ ԱՄՆ ղեկավարությունը չի ընդունել, որ իր նախաձեռնած պատերազմը անօրինական է և չպետք է կրկնվի ապագայում։ Արաղչին նաև նշել է, որ ԱՄՆ գործողությունների հետևանքով տուժածները պետք է ստանան համապատասխան փոխհատուցում։
Միևնույն ժամանակ, Reuters գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, հաղորդել է, որ Սպիտակ տունը մերժել է Մերձավոր Արևելքի մի շարք գործընկեր երկրների առաջարկները՝ սկսել դիվանագիտական բանակցություններ, որոնք ուղղված էին Իրանի հետ պատերազմը դադարեցնելուն։
Աղբյուրների տվյալներով՝ Թեհրանը ևս չի դիտարկում որևէ զինադադարի հնարավորություն, քանի դեռ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացվող հարվածները չեն դադարեցվել։ Ըստ իրանական բարձրաստիճան աղբյուրների՝ մի շարք երկրներ արդեն փորձել են հանդես գալ որպես միջնորդ հակամարտության կարգավորման համար։
Նմանատիպ հոդվածներ
Բաքուն խոստանում է պատասխանել Նախիջևանի հարձակմանը․ Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ իրականացված անօդաչու թռչող ս...
Բաղդասարյանը արձագանքել է Դուբայում Փաշինյանի գույքի հրթիռակոծության լուրերին
Նախորդող օրերի ընթացքում X հարթակում կասկածելի օգտատերերի կողմից տարածվում են տեսանյութեր, որոնք իբրև թե հղում են անում...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է այն կարծիքների մասին, ըստ որոնց՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստա...
Եթե անձը ստացել է 500 հազ. դրամ, անգամ՝ 1 ամսում 3 անգամ, չի հայտարարագրվում
Մինչև 1 մլն դրամ գումարների փոխանցումը չհայտարարագրման ենթակա եկամուտների շարքում դասելու հիմնական նպատակը համակարգը հնա...