Էփշտեյնի գործի ֆայլերը հայտնվել են հաքերի հասանելիության տակ․ Reuters
2023 թվականին օտարերկրյա հաքերը հասանելիություն է ստացել ԱՄՆ Դաշնային հետաքննությունների բյուրոյի (ՖԲՌ) ֆայլերին, որոնք կապված էին ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի վերաբերյալ իրականացվող քննության հետ։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով աղբյուրին և ԱՄՆ արդարադատության նախարարության փաստաթղթերին։
Գործակալության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել 2023 թվականի փետրվարի 12-ին Նյու Յորքում՝ երեխաների դեմ հանցագործությունների քննությամբ զբաղվող թվային փորձաքննության լաբորատորիայում։ ՖԲՌ-ի աշխատակիցը թվային ապացույցների հետ աշխատանքից հետո սխալմամբ բաց է թողել սերվերի արտաքին հասանելիությունը, ինչի հետևանքով համակարգում խոցելիություն է առաջացել։
Հաջորդ օրը աշխատակիցները հայտնաբերել են հաղորդագրություն ցանցի հնարավոր խախտման մասին։ Ստուգման ընթացքում արձանագրվել են չարտոնված մուտքի հետքեր և Էփշտեյնի գործին առնչվող որոշ ֆայլերի դիտում։ Առայժմ պարզ չէ, թե կոնկրետ որ նյութերն են բացվել և արդյոք դրանք ներբեռնվել են։
ՖԲՌ-ում միջադեպը որակել են որպես «մեկուսացված կիբերհարձակման դեպք»՝ նշելով, որ հաքերի հասանելիությունը արագ արգելափակվել է և համակարգի աշխատանքը վերականգնվել է։ Աղբյուրի փոխանցմամբ՝ հաքերը սկզբում չի գիտակցել, որ մուտք է գործել իրավապահ մարմինների սերվեր, և սարքում հայտնաբերած երեխաների նկատմամբ բռնության հետ կապված պատկերների պատճառով նույնիսկ սպառնացել է տեղեկացնել այդ մասին հենց ՖԲՌ-ին։
Նմանատիպ հոդվածներ
Գլխացավեր, ճնշում, ինֆարկտ․ այսօր՝ գեոմագնիսական փոթորիկներ են սպասվում
Եղանակային պայմաններին զգայուն մարդկանց մոտ գլխացավեր կարող են պարբերաբար ի հայտ գալ տիեզերական գործընթացների ազդեցությա...
Ուժգին երկրաշարժ՝ Թուրքիայում
Թուրքիայի Դենիզլի նահանգում տեղական ժամանակով ժամը 09:21-ին 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, որը զգացվել է նաև...
Ռուբլին կտրուկ թանկացել է․ տարադրամի փոխարժեքը՝ մարտի 10-ի դրությամբ
Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի միջինացված արժեքը 374,85 դրամ է, վաճառքը՝ 379,41...
Սպասվում է քամու ուժգնացուն, ձյուն, ձնախառն անձրև․ եղանակը՝ առաջիկա օրերին
Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 4-ի ցերեկը, 5-ին, 7-8-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ լեռնային և...