Իրանի ռազմական հրամանատարությունը զգուշացրել է Ադրբեջանին․ դեսպան
Ոչ մի պատճառ չկա, որ մենք Ադրբեջանին ուզենանք ԱԹՍ-ով հարվածենք, որը հարվածի Նախիջևանի օդանավակայանի անապատային հատվածին: Այս մասին SHANTNEWS-ի հետ զրույցում ասել է Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին:
«Եթե մեր որոշումը լիներ Ադրբեջանին հարվածելը, ինչպես որ հարվածեցինք որոշ ամերիկյան բազաներին և Իսրայելին, բնականաբար ճշգրիտ կհարվածեինք թիրախին: Հետևաբար այս միջադեպը կասկածելի էր, լիովին կասկածելի:
Ադրբեջանի արձագանքը անհամաչափ և անբարյացակամ էր: Նրանց արձագանքները պատճառ հանդիսացան, որ մեր ռազմական հրամանատարությունը զգուշացնի Ադրբեջանին, որ այս գործընթացները սկսելու փոխարեն զգույշ լինի, որ նրանց տարածքից Իսրայելի ռեժիմը չհարձակվի Իրանի վրա, քանի որ եթե հարձակում լինի մենք կարձագանքենք առանց վարանելու և լիակատար վճռականությամբ:
Նրանց բարձրացրած աղմուկ-աղաղակը միանգամայն անհիմն էր և սին: Կարծում եմ, որ իրենք էլ նկատեցին, որ այս արձագանքները տեղին չէին և որոշ չափով շտկում արեցին: Իսրայելն անվտանգային ներկայություն ունի Ադրբեջանում, մենք դա գիտենք, բայց ինչպես մենք զգուշացրել էինք տարածաշրջանին՝ մասնավորապես Պարսից ծոցի բոլոր երկրներին, որ այս պատերազմում ԱՄՆ-ն ու սիոնիստական ռեժիմն չպետք է օգտագործեն այդ երկրների կարողությունները Իրանի դեմ, նույնը վերաբերվում է նաև մնացածին:
Հետևաբար ԱԹՍ-ի հարցը սին ու անհիմն հարց էր և մենք սիրում ենք Կովկասի տարածաշրջանի բոլոր երկրների հետ ունենալ կատարյալ բարեկամական և եղբայրական հարաբերություններ»,- ասել է Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին:
Նմանատիպ հոդվածներ
Բաքուն խոստանում է պատասխանել Նախիջևանի հարձակմանը․ Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ իրականացված անօդաչու թռչող ս...
10,000-ը տանք, մեր սիրելի թոշակառուները գնան ծխախոտ առնեն․ Փաշինյանը՝ կոնսաթոշակների բարձրացման մասին
Երբ անկանխիկի առևտրի վերլուծությունը ստացել ենք՝ տեսել եմ, որ ծխախոտի ծախսը թոշակառուների շրջանում շատ մեծ է, դրանից շատ...
Բաղդասարյանը արձագանքել է Դուբայում Փաշինյանի գույքի հրթիռակոծության լուրերին
Նախորդող օրերի ընթացքում X հարթակում կասկածելի օգտատերերի կողմից տարածվում են տեսանյութեր, որոնք իբրև թե հղում են անում...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է այն կարծիքների մասին, ըստ որոնց՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստա...