Ռուսական նավթի և գազի արգելքը կկործանի ԵՄ տնտեսությունը․ Սիյարտո
Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն հայտարարել է, որ Ռուսաստանի նկատմամբ սահմանված էներգետիկ սահմանափակումների պահպանումը կարող է լուրջ ազդեցություն ունենալ Եվրոպայի տնտեսության վրա։ Նրա խոսքով՝ ռուսական նավթի և գազի ներմուծման արգելքը պահպանելու դեպքում էներգակիրների գների աճը կշարունակի խորացնել տնտեսական ճնշումը եվրոպական երկրների վրա։
Սիյարտոն այս մասին խոսել է Facebook սոցիալական ցանցում հրապարակված տեսաուղերձում՝ նշելով, որ Բրյուսելի կողմից սահմանված սահմանափակումները, եթե չվերանայվեն, կարող են զգալի հարված հասցնել եվրոպական տնտեսությանը։ Նախարարի գնահատմամբ՝ էներգակիրների թանկացումը անմիջապես ազդում է նաև մյուս ապրանքների և ծառայությունների արժեքի վրա։
Նրա խոսքով՝ էներգիայի գների աճը շղթայական ազդեցություն ունի տնտեսության տարբեր ոլորտների վրա, քանի որ արտադրության և ծառայությունների մեծ մասը կախված է էներգետիկ ծախսերից։ Այդ պատճառով գների բարձրացումը տարածվում է գրեթե բոլոր ոլորտներում։
Սիյարտոն նաև նշել է, որ եթե Եվրոպան չվերանայի իր քաղաքականությունը ռուսական էներգակիրների ներմուծման հարցում, ապա գների աճը կարող է հասնել այնպիսի մակարդակի, որը լուրջ տնտեսական դժվարություններ կստեղծի եվրոպական երկրների բնակիչների համար։
Նմանատիպ հոդվածներ
Բաքուն խոստանում է պատասխանել Նախիջևանի հարձակմանը․ Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ իրականացված անօդաչու թռչող ս...
10,000-ը տանք, մեր սիրելի թոշակառուները գնան ծխախոտ առնեն․ Փաշինյանը՝ կոնսաթոշակների բարձրացման մասին
Երբ անկանխիկի առևտրի վերլուծությունը ստացել ենք՝ տեսել եմ, որ ծխախոտի ծախսը թոշակառուների շրջանում շատ մեծ է, դրանից շատ...
Բաղդասարյանը արձագանքել է Դուբայում Փաշինյանի գույքի հրթիռակոծության լուրերին
Նախորդող օրերի ընթացքում X հարթակում կասկածելի օգտատերերի կողմից տարածվում են տեսանյութեր, որոնք իբրև թե հղում են անում...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է այն կարծիքների մասին, ըստ որոնց՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստա...