Իրանը նոր գերագույն հոգևոր առաջնորդ ունի
Ալի Խամենեի որդին՝ Մոջթաբան, պաշտոնապես ներկայացվել է որպես Իրանի նոր հոգևոր առաջնորդ։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հավատարմության երդում է տվել նոր հոգևոր առաջնորդին։
Ի տարբերություն հոր՝ Մոջտաբա Խամենեին երկար տարիներ մնացել էր ստվերում։ Նա երբեք չի զբաղեցրել պետական պաշտոններ, չի հանդես եկել հանրային ելույթներով և չի տվել հարցազրույցներ։ Բաց աղբյուրներում առկա են նրա լուսանկարների և տեսանյութերի ընդամենը մի քանի նմուշներ։
Այնուամենայնիվ, տարիներ շարունակ շրջանառվում էին լուրեր, որ Իրանի քաղաքականության խորքում նա զգալի ազդեցություն ունի։
2000-ականների վերջին WikiLeaks-ի կողմից հրապարակված ԱՄՆ դիվանագիտական հեռագրերում նա նկարագրվում էր որպես «իսկական իշխանություն ռասաների հետևում»՝ մարդ, ում իշխանության շրջանակներում համարում էին «կարող և վճռական»։
Սակայն նրա ընտրությունը կարող է վիճահարույց լինել։ Իսլամական Հանրապետությունը հիմնադրվել է 1979 թվականին միապետության տապալումից հետո, և նրա գաղափարախոսությունը հիմնված է այն սկզբունքի վրա, որ գերագույն առաջնորդը պետք է ընտրվի կրոնական հեղինակության և ապացուցված առաջնորդական որակների հիման վրա, այլ ոչ թե ժառանգականությամբ։
Ալի Խամենեին իր գործունեության ընթացքում Իսլամական Հանրապետության ապագա ղեկավարության մասին խոսել է միայն ամենաընդհանուր ձևակերպումներով։
Երկու տարի առաջ փորձագետների խորհրդի (մարմին, որը ընտրում է գերագույն առաջնորդին) անդամներից մեկը հայտարարել էր, որ Ալի Խամենեին դեմ է եղել իր որդուն որպես ապագա թեկնածու առաջադրելու գաղափարին։ Այնուամենայնիվ, ինքը երբեք հանրայնորեն չի մեկնաբանել նման ենթադրությունները։
Նմանատիպ հոդվածներ
Մենք դաշտ ենք մաքրել այլ քաղաքական ուժերի համար. Քոչարյան
Մենք փողոցային պայքարներ նախաձեռնելով մաշեցրել ենք այս իշխանությանը։ Մոտ 1,5 տարի առաջ սոցհարցումներով 60 տոկոսը չկողմնո...
Էրդողանը հայտարարությամբ է հանդես եկել
Ժամանակակից աշխարհը սահում է քաոսի մի շրջանի մեջ, որտեղ այսպես կոչված ուժն է տիրում, ասել է Թուրքիայի նախագահը: «Մեր աշխ...
Բաքուն խոստանում է պատասխանել Նախիջևանի հարձակմանը․ Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ իրականացված անօդաչու թռչող ս...
10,000-ը տանք, մեր սիրելի թոշակառուները գնան ծխախոտ առնեն․ Փաշինյանը՝ կոնսաթոշակների բարձրացման մասին
Երբ անկանխիկի առևտրի վերլուծությունը ստացել ենք՝ տեսել եմ, որ ծխախոտի ծախսը թոշակառուների շրջանում շատ մեծ է, դրանից շատ...