Չես կարող տեսնել Հայաստանից դուրս հայ, որն աղքատ է ապրում․ Նարեկ Կարապետյան
Աշխարհի ամեն ոլորտում մենք ունենք առաջամարտիկ հայ և գրեթե չես կարող տեսնել Հայաստանից դուրս հայ, որն աղքատ է ապրում։ Սա ցույց է տալիս, որ խնդիրը ոչ թե մեր ազգն է, այլ մեր Կառավարությունը և ճիշտ կառավարումը։ Այս մասին սոցիալական ցանցի իր էջում տարածած տեսանյութում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:
«Ես կարծում եմ, որ օգտագործելով Սփյուռքի պոտենցիալը, մեր բիզնեսի չեմպիոններին, չեմպիոններին գիտության մեջ, չեմպիոններին՝ սպորտի, անվտանգության և բոլոր ոլորտների, մենք կկարողանանք հասնել այն արդյունքին, որին հասան այն երկրները, որոնք օգտագործեցին իրենց Սփյուռքի ամբողջ պոտենցիալը», - ասել է նա։
Նարեկ Կարապետյանն ընդգծել է, որ պետք է բացել դռները, Սփյուռքին տալ հնարավորություն՝ մասնակցելու Հայաստանի կառավարմանը, որն ավելի կբարձրացնի երկրի նշաձողը:
Նմանատիպ հոդվածներ
Բաքուն խոստանում է պատասխանել Նախիջևանի հարձակմանը․ Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ իրականացված անօդաչու թռչող ս...
10,000-ը տանք, մեր սիրելի թոշակառուները գնան ծխախոտ առնեն․ Փաշինյանը՝ կոնսաթոշակների բարձրացման մասին
Երբ անկանխիկի առևտրի վերլուծությունը ստացել ենք՝ տեսել եմ, որ ծխախոտի ծախսը թոշակառուների շրջանում շատ մեծ է, դրանից շատ...
Բաղդասարյանը արձագանքել է Դուբայում Փաշինյանի գույքի հրթիռակոծության լուրերին
Նախորդող օրերի ընթացքում X հարթակում կասկածելի օգտատերերի կողմից տարածվում են տեսանյութեր, որոնք իբրև թե հղում են անում...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է այն կարծիքների մասին, ըստ որոնց՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստա...