Նոր փոփոխություն․ էլեկտրոմոբիլների գույքահարկը կնվազի
ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ նիստում որոշում Է ընդունել, որով առաջարկվում է փոփոխել էլեկտրամոբիլների հաշվառման գործող կանոնակարգը։
Հարցը ներկայացրել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, ով նշել է. «Պիտի փաստեմ, որ նախագծի փոփոխության առաջարկը եկել է մեր քաղաքացիներից: Խոսքը առավելագույն կամ պիկային հզորությանն է վերաբերում, երկրորդը կայուն հզորությանն է վերաբերում։ Համաշխարհային մակարդակում նախապատվությունը տրվում է կայուն հզորությանը, որը թույլ է տալիս ուղղակի երկար ժամանակ մեքենան վարել՝ չվնասելով մարտկոցը։ Դա հիմնական ընդունելի չափանիշն է, պիկային հզորությունը շատ կարճատև ժամանակահատվածում արագացմանը նպաստող առավելագույն հզորությունն է, որն ավելի շատ մարքեթինգային տրամաբանության մեջ միշտ, որպես կանոն, ավելի բարձր է լինում, քան իրական պատկերն է ստացվում:
Մեր ներպետական կարգավորումներում մենք, որպես ընդհանուր սկզբունք, վերցրել ենք պիկային հզորության չափիչը, իսկ ԵԱՏՄ ընդհանուր կանոնակարգն այնպիսին է, որ ԵԱՏՄ ռեեստրում գրանցվում են միայն անհատապես այն էլեկտրամոբիլները, որոնք ունեն էլեկտրոնային անձնագիր, և այդտեղ նշվում է միայն կայուն հզորությանը վերաբերող ցուցանիշը»,- ասել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։