ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ ընտրվեց Վանիկ Օհանյանը
Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վանիկ Օհանյանը։ Նրա թեկնածությունն առաջադրել էր իշխող խմբակցությունը։ ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 64-ը։
Քվեարկության արդյունքներով Վանիկ Օհանյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 64 պատգամավոր, դեմ՝ 0։
«Որոշումն ընդունվել է, հաջողություն ենք մաղթում ձեզ, պարո՛ն Օհանյան, այս կարևոր պաշտոնում»,- Օհանյանին դիմելով՝ ասաց ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը։
Նշենք, որ Ազգային ժողովի առողջապահության հարցերի հանձնաժողովի նախորդ նախագահը Հռիփսիմե Հունանյանն էր։ Տարեսկզբին նա հրաժարականի դիմում էր ներկայացրել ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից, ինչպես նաև ինքնաբացարկ էր հայտնել՝ տեղեկացնելով, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին չի ընդգրկվելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակում։
Նմանատիպ հոդվածներ
Բաքուն խոստանում է պատասխանել Նախիջևանի հարձակմանը․ Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ իրականացված անօդաչու թռչող ս...
10,000-ը տանք, մեր սիրելի թոշակառուները գնան ծխախոտ առնեն․ Փաշինյանը՝ կոնսաթոշակների բարձրացման մասին
Երբ անկանխիկի առևտրի վերլուծությունը ստացել ենք՝ տեսել եմ, որ ծխախոտի ծախսը թոշակառուների շրջանում շատ մեծ է, դրանից շատ...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է այն կարծիքների մասին, ըստ որոնց՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստա...
Բաղդասարյանը արձագանքել է Դուբայում Փաշինյանի գույքի հրթիռակոծության լուրերին
Նախորդող օրերի ընթացքում X հարթակում կասկածելի օգտատերերի կողմից տարածվում են տեսանյութեր, որոնք իբրև թե հղում են անում...