Իրանի ԶՈՒ-ն հայտարարություն է արել․ Հորմուզի նեղուցը փակելու խոստումն արված է
Պարսից ծոցի մուտքի և ելքի հատվածներում տասնյակ տանկերներ ու բեռնատար նավեր են կուտակվել Օրմուզի նեղուցի փակվելուց հետո։ Այս մասին վկայում են Vesselfinder նավերի հետևման ծառայության տվյալները։
Ծառայության տեղեկություններով՝ հենց նեղուցի ջրատարածքը գրեթե դատարկ է մնացել։ Գիշերը Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը հայտարարել են, որ իրանական զինվորականները լիովին վերահսկում են Օրմուզի նեղուցը։ Նրանց հաղորդմամբ՝ նավթի, առևտրային և ձկնորսական նավերի տեղաշարժը այդ տարածքով այժմ անհնար է։ Կորպուսը նաև պնդել է, որ նեղուցի շրջանում ոչնչացվել են ավելի քան տասը տանկերներ։
«Ներկայումս Հորմուզի նեղուցը Իսլամական Հանրապետության նավատորմի լիակատար վերահսկողության տակ է»,- ասել է Հորմուզի նեղուցի ռազմածովային ուժերի պաշտոնյա Մոհամմադ Ակբարզադեն։
Միաժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում ամերիկյան ռազմածովային ուժերը կսկսեն ուղեկցել տանկերներին Օրմուզի նեղուցով անցնելիս։ Նա նաև հանձնարարել է ապահովել Պարսից ծոցում իրականացվող ծովային առևտրի ապահովագրությունը մատչելի պայմաններով։
Նմանատիպ հոդվածներ
10,000-ը տանք, մեր սիրելի թոշակառուները գնան ծխախոտ առնեն․ Փաշինյանը՝ կոնսաթոշակների բարձրացման մասին
Երբ անկանխիկի առևտրի վերլուծությունը ստացել ենք՝ տեսել եմ, որ ծխախոտի ծախսը թոշակառուների շրջանում շատ մեծ է, դրանից շատ...
Բաքուն խոստանում է պատասխանել Նախիջևանի հարձակմանը․ Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ իրականացված անօդաչու թռչող ս...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է այն կարծիքների մասին, ըստ որոնց՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստա...
Բաղդասարյանը արձագանքել է Դուբայում Փաշինյանի գույքի հրթիռակոծության լուրերին
Նախորդող օրերի ընթացքում X հարթակում կասկածելի օգտատերերի կողմից տարածվում են տեսանյութեր, որոնք իբրև թե հղում են անում...