Իրանում ծավալվող իրադարձություններից Հայաստանը դաս պետք է քաղի․ Նարեկ Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը կարծում է, որ Իրանում ծավալվող իրադարձություններից Հայաստանը դաս պետք է քաղի։ Կարծիքը Կարապետյանը հայտնել է «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
«Իրանի դեպքերից դասն այն է, որ մեզ, խաղաղության հասնելու համար, պետք են երաշխավորներ։ Իրանը բազմաթիվ գործարքներ է ունեցել Արևմուտքի հետ, սակայն, չունենալով երաշխավոր, այսօր մենակ առերեսվում է տարածաշրջանային այլ երկրների և համաշխարհային գերտերությունների կողմից պրոցեսների։ Մենք պետք է դաս քաղենք, որ խաղաղության կարելի է հասնել ոչ միայն պայմանավորվածություններով, այլև հարկավոր են մեկից ավելի երաշխավորներ»,- ասել է նա։
Պատերազմի հետևանքով, ըստ Նարեկ Կարապետյանի, Իրանի արդյունաբերական պոտենցիալը նվազելու է, սակայն Իրանն ու Հայաստանը շարունակելու են համագործակցել։
«Իրանը դառնալու է ավելի շատ հումք արտահանող երկիր, կարող է հումք մատակարարել Հայաստան՝ նավթամթերք, մետալուրգիական արտադրանքի սկզբնական շղթայի հումք և այլն, սա ՀՀ տնտեսության համար փոխլրացնող ու հետաքրքիր ուղղություն է, այսինքն՝ Իրանը տնտեսապես շարունակելու է մեզ համար լինել հետաքրքիր հարևան, մենք փոխադարձ հետաքրքրությունների դաշտում ենք մնալու»,- կարծիք է հայտնել Նարեկ Կարապետյանը։
Նմանատիպ հոդվածներ
10,000-ը տանք, մեր սիրելի թոշակառուները գնան ծխախոտ առնեն․ Փաշինյանը՝ կոնսաթոշակների բարձրացման մասին
Երբ անկանխիկի առևտրի վերլուծությունը ստացել ենք՝ տեսել եմ, որ ծխախոտի ծախսը թոշակառուների շրջանում շատ մեծ է, դրանից շատ...
Բաքուն խոստանում է պատասխանել Նախիջևանի հարձակմանը․ Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ իրականացված անօդաչու թռչող ս...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է այն կարծիքների մասին, ըստ որոնց՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստա...
Բաղդասարյանը արձագանքել է Դուբայում Փաշինյանի գույքի հրթիռակոծության լուրերին
Նախորդող օրերի ընթացքում X հարթակում կասկածելի օգտատերերի կողմից տարածվում են տեսանյութեր, որոնք իբրև թե հղում են անում...