Ռուբիոն՝ Իրանի շուրջ ԱՄՆ որոշումների մասին․ Իսրայելի ծրագրերից տեղեկացված էինք
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը Իրանի դեմ հնարավոր գործողությունների ժամկետները որոշելիս հաշվի է առել Իսրայելի պլանավորած հարվածը և դրա հետևանքները։ Նրա խոսքով՝ ամերիկյան կողմը տեղեկացված է եղել Իսրայելի մտադրությունների մասին և պատրաստվել է զարգացումների տարբեր սցենարների։
Ռուբիոն լրագրողների հետ զրույցում նշել է, որ ԱՄՆ-ը գիտակցել է՝ ինչ ազդեցություն կարող են ունենալ Իսրայելի քայլերը տարածաշրջանային իրավիճակի վրա, և անհրաժեշտ է եղել նախապես պատրաստ լինել հնարավոր արձագանքներին։
Պետքարտուղարի պնդմամբ՝ Իրանի պատասխան գործողությունների հետևանքով թիրախավորվում են նաև ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունները։ Նա հայտարարել է, որ նման հարձակումներ իրականացվում են ԱՄՆ և Իսրայելի հարվածներին ի պատասխան։
Հիշեցնենք՝ փետրվարի 28-ին ԱՄՆ-ը և Իսրայելը սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող մի շարք օբյեկտների, այդ թվում՝ Թեհրանում։ ԶԼՄ-ներում հաղորդվում է ավերածությունների և խաղաղ բնակիչների զոհերի մասին։ Իրանը, իր հերթին, հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին և ԱՄՆ ռազմական օբյեկտներին։
Նմանատիպ հոդվածներ
10,000-ը տանք, մեր սիրելի թոշակառուները գնան ծխախոտ առնեն․ Փաշինյանը՝ կոնսաթոշակների բարձրացման մասին
Երբ անկանխիկի առևտրի վերլուծությունը ստացել ենք՝ տեսել եմ, որ ծխախոտի ծախսը թոշակառուների շրջանում շատ մեծ է, դրանից շատ...
Բաքուն խոստանում է պատասխանել Նախիջևանի հարձակմանը․ Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ իրականացված անօդաչու թռչող ս...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է այն կարծիքների մասին, ըստ որոնց՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստա...
Եթե անձը ստացել է 500 հազ. դրամ, անգամ՝ 1 ամսում 3 անգամ, չի հայտարարագրվում
Մինչև 1 մլն դրամ գումարների փոխանցումը չհայտարարագրման ենթակա եկամուտների շարքում դասելու հիմնական նպատակը համակարգը հնա...