Պապոյանի արձագանքը՝ հայ բեռնափոխադրողների վրացական սահմանը կաշառքով անցնելու թեմային
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հարցին՝ թե դեռ որքան ժամանակ պետք է հայ բեռնափոխադրողները վրացական սահմանը կաշառքով անցնեն, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը պատասխանել է, որ արդեն դիմել է իրավապահներին։
Նրա խոսքով՝ որևէ անձ չի ներկայացել և չի հայտարարել, որ նման դեպք է եղել։ Նա նշել է, որ հրապարակային հայտարարություններ են հնչել, ինչպես նաև իր ֆեյսբուքյան էջի մեկնաբանություններում հարյուրավոր օգտատերեր նման գրառումներ են կատարել։ Պապոյանը հավելել է, որ դիմել է իրավապահներին, որոնք կապ են հաստատել մեկնաբանություն գրած անձանց հետ, սակայն չի գտնվել որևէ մեկը, ով պատրաստ լինի հաստատել իր գրածը։
«Մարդ չի եղել, որ գա, ասի՝ էդպիսի բան է եղել։ Հրապարակային հայտարարություններ են եղել, իմ ֆեյսբուքյան էջի մեկնաբանություններում էլ հարյուրավոր մարդիկ նման բան են գրել։ Դիմել եմ իրավապահներին, նրանք դիմել են այդ մեկնաբանություն արած մարդկանց, բայց չի գտնվել մեկ հոգի, որ գնա ասի` ես հաստատում եմ իմ գրածը։ Չգիտեմ՝ այդ լուրը ճի՞շտ է, թե՞ սխալ, բայց ես գիտեմ, որ ՀՀ–ում չի գտնվել մի հոգի, որ գնա ու հաստատի»,- ասել է նախարարը։
Էկոնոմիկայի նախարարը նշել է, որ իրավական բնույթի հարցերով պետք է դիմել իրավապահներին, ոչ թե իրենց, և ընդգծել է, որ վաղը Թբիլիսիում նախատեսված Միջկառավարական նիստի ընթացքում այդ հարցը ևս կքննարկվի։
Նմանատիպ հոդվածներ
10,000-ը տանք, մեր սիրելի թոշակառուները գնան ծխախոտ առնեն․ Փաշինյանը՝ կոնսաթոշակների բարձրացման մասին
Երբ անկանխիկի առևտրի վերլուծությունը ստացել ենք՝ տեսել եմ, որ ծխախոտի ծախսը թոշակառուների շրջանում շատ մեծ է, դրանից շատ...
Բաքուն խոստանում է պատասխանել Նախիջևանի հարձակմանը․ Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ իրականացված անօդաչու թռչող ս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սահմանվում են մոլորեցնող գովազդի չափանիշներ․ Պապոյան
Սահմանվում են մոլորեցնող գովազդի չափանիշները և այն դեպքերը, երբ համեմատական գովազդը թույլատրելի է։ Օրինակ՝ եթե գովազդվու...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է այն կարծիքների մասին, ըստ որոնց՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստա...