Քաղաքականություն

Հայտնի է՝ ինչպես է «Մոսադը» հետևել Խամենեիին

Հայտնի է՝ ինչպես է «Մոսադը» հետևել Խամենեիին
Բրիտանական Daily Mail պարբերականը գրում է, որ Իսրայելի հատուկ ծառայությունները տարիներ շարունակ մուտք են գործել Թեհրանի ճանապարհային տեսահսկման համակարգեր՝ հետևելու Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա…

Բրիտանական Daily Mail պարբերականը գրում է, որ Իսրայելի հատուկ ծառայությունները տարիներ շարունակ մուտք են գործել Թեհրանի ճանապարհային տեսահսկման համակարգեր՝ հետևելու Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիին և նրա անվտանգության աշխատակիցներին։ Ըստ հրապարակման՝ իսրայելական հետախուզությունը կարողացել է հասանելիություն ստանալ քաղաքի տեսահսկման սարքերի մեծ մասին։


Նշվում է, որ տեսախցիկներից ստացվող պատկերները փոխանցվել են Թել Ավիվ։ Պարբերականի տվյալներով՝ վերահսկման արդյունքում հնարավոր է դարձել հետևել Խամենեիի տեղաշարժերին և նրա անվտանգության ծառայության գործողություններին։


Հոդվածում նշվում է նաև, որ տեսանկարահանման մի շարք կադրերում երևացել է, թե որտեղ են Այաթոլլայի անվտանգության աշխատակիցները կայանել իրենց անձնական մեքենաները՝ նրա Թեհրանում գտնվող նստավայր ժամանելիս։


Հավելենք՝ Daily Mail-ի հրապարակման մեջ ներկայացված տեղեկությունները չեն ուղեկցվում պաշտոնական հաստատմամբ Իրանի կամ Իսրայելի կողմից։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250