Իսրայելը հարձակողական գործողություն է սկսել Լիբանանում
Իսրայելի պաշտպանության բանակի Գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը հայտարարել է, որ Լիբանանի տարածքում մեկնարկել է հարձակողական գործողություն՝ ուղղված «Հեզբոլլահ» շարժման դեմ։ Հայտարարությունը նա արել է զինվորականների հետ անցկացված խորհրդակցության ընթացքում։
Զամիրի խոսքով՝ իսրայելական բանակը ներկայումս գործում է ոչ միայն պաշտպանական, այլև հարձակողական ռեժիմով։ Նա նշել է, որ գործողությունները ծավալվում են հյուսիսային ուղղությամբ և կարող են շարունակվել երկար ժամանակ։
ԳՇ պետը զինվորականներին կոչ է արել պատրաստվել երկարատև մարտական գործողությունների։ Այլ մանրամասներ գործողության մասշտաբների կամ ներգրավված ուժերի վերաբերյալ առայժմ չեն հրապարակվել։
Իսրայելական կողմը ավելի վաղ հայտարարել էր հյուսիսային սահմանին անվտանգության իրավիճակի սրման մասին՝ «Հեզբոլլահի» հետ լարվածության ֆոնին։
Նմանատիպ հոդվածներ
10,000-ը տանք, մեր սիրելի թոշակառուները գնան ծխախոտ առնեն․ Փաշինյանը՝ կոնսաթոշակների բարձրացման մասին
Երբ անկանխիկի առևտրի վերլուծությունը ստացել ենք՝ տեսել եմ, որ ծխախոտի ծախսը թոշակառուների շրջանում շատ մեծ է, դրանից շատ...
Բաքուն խոստանում է պատասխանել Նախիջևանի հարձակմանը․ Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ իրականացված անօդաչու թռչող ս...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է այն կարծիքների մասին, ըստ որոնց՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստա...
Եթե անձը ստացել է 500 հազ. դրամ, անգամ՝ 1 ամսում 3 անգամ, չի հայտարարագրվում
Մինչև 1 մլն դրամ գումարների փոխանցումը չհայտարարագրման ենթակա եկամուտների շարքում դասելու հիմնական նպատակը համակարգը հնա...