Դրոնային հարձակում՝ Կիպրոսում․ թիրախում՝ Մեծ Բրիտանիայի RAF բազան է
Իրանական անօդաչու թռչող սարքերը թիրախավորվել են Կիպրոսում տեղակայված Մեծ Բրիտանիայի RAF Ակրոտիրի ռազմաօդային բազան։ Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարությանը (MoD)։
Պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ զինված ուժերը արձագանքել են հարձակմանը, որը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտ կեսգիշերին (22:00 GMT)։ Պարբերականի տվյալներով՝ ենթադրյալ հարվածի հետևանքով զոհեր չկան։
«Տարածաշրջանում մեր ուժերի պաշտպանությունը գտնվում է առավելագույն մակարդակի վրա, և բազան գործել է՝ պաշտպանելու մեր անձնակազմին», - նշվում է MoD-ի հայտարարությունում։
Հավելենք՝ միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել էր, որ Լոնդոնը համաձայնել է ԱՄՆ-ի խնդրանքին՝ թույլատրել օգտագործել բրիտանական ռազմական բազաները Իրանի հրթիռային օբյեկտների դեմ «պաշտպանական» հարվածների համար։
Սթարմերի խոսքով՝ խոսքը վերաբերում է բացառապես պաշտպանական բնույթի գործողություններին, որոնք ուղղված են Իրանի հրթիռային սպառնալիքի կանխմանը։
Նմանատիպ հոդվածներ
10,000-ը տանք, մեր սիրելի թոշակառուները գնան ծխախոտ առնեն․ Փաշինյանը՝ կոնսաթոշակների բարձրացման մասին
Երբ անկանխիկի առևտրի վերլուծությունը ստացել ենք՝ տեսել եմ, որ ծխախոտի ծախսը թոշակառուների շրջանում շատ մեծ է, դրանից շատ...
Բաքուն խոստանում է պատասխանել Նախիջևանի հարձակմանը․ Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ իրականացված անօդաչու թռչող ս...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է այն կարծիքների մասին, ըստ որոնց՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստա...
Եթե անձը ստացել է 500 հազ. դրամ, անգամ՝ 1 ամսում 3 անգամ, չի հայտարարագրվում
Մինչև 1 մլն դրամ գումարների փոխանցումը չհայտարարագրման ենթակա եկամուտների շարքում դասելու հիմնական նպատակը համակարգը հնա...