ԱՄԷ-ն բողոքի կտրուկ նոտա է փոխանցել Իրանին
Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարարությունը կանչել է երկրում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Ռեզա Ամերիին և նրան փոխանցել բողոքի կտրուկ նոտա։ Այդ մասին հաղորդվում է գերատեսչության X սոցիալական հարթակում հրապարակված հայտարարությունում։
Փաստաթղթում նշվում է, որ ԱՄԷ-ն վճռականորեն դատապարտում է Իրանի կողմից իրականացված հարձակումներն ու ռազմական գործողությունները։ Էմիրությունների իշխանությունները ընդգծել են, որ նման քայլերը անընդունելի են և խաթարում են տարածաշրջանային կայունությունը։
Միաժամանակ պետական նախարար Խալիֆա ալ-Մարարն ընդգծել է, որ ԱՄԷ-ն թույլ չի տա իր տարածքի օգտագործումը Իրանի դեմ ուղղված որևէ ռազմական գործողության համար։ Նրա խոսքով՝ Իրանի պատասխան գործողությունները, որոնք հաջորդել են ԱՄՆ-ի կողմից սկսված ռազմական գործողություններին, հակասում են երկու երկրների միջև բարի հարևանության սկզբունքներին։
Նմանատիպ հոդվածներ
10,000-ը տանք, մեր սիրելի թոշակառուները գնան ծխախոտ առնեն․ Փաշինյանը՝ կոնսաթոշակների բարձրացման մասին
Երբ անկանխիկի առևտրի վերլուծությունը ստացել ենք՝ տեսել եմ, որ ծխախոտի ծախսը թոշակառուների շրջանում շատ մեծ է, դրանից շատ...
Բաքուն խոստանում է պատասխանել Նախիջևանի հարձակմանը․ Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ իրականացված անօդաչու թռչող ս...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է այն կարծիքների մասին, ըստ որոնց՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստա...
Եթե անձը ստացել է 500 հազ. դրամ, անգամ՝ 1 ամսում 3 անգամ, չի հայտարարագրվում
Մինչև 1 մլն դրամ գումարների փոխանցումը չհայտարարագրման ենթակա եկամուտների շարքում դասելու հիմնական նպատակը համակարգը հնա...