Լուրերը մեկ տողով. Տարածաշրջանը պատերազմի եզրին․ ջիհադի կոչ. Երևանում հերթական դանակահարությունը
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային:
•ԱԳՆ թեժ գիծը ստացել է չորս տասնյակ զանգ: Զոհերի թվում ՀՀ քաղաքացիներ չկան։
•Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը գործարկել է հատուկ թեժ գիծ տարածաշրջանում գտնվող հայերի համար։
•ՌԴ քաղաքացիները կարող են Իրանից դուրս գալ Հայաստանի տարածքով՝ հայտնել է Հայաստանում ՌԴ դեսպանատունը։
•Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհուրդը հրավիրել է արտահերթ նիստ։
•Իրանցի շիա բարձրաստիճան հոգևորականը ջիհադ է հայտարարել ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ։
•Եգիպտոսի նախագահը զգուշացրել է, որ տարածաշրջանը կարող է հայտնվել քաոսի մեջ և կոչ արել երկխոսության։
•«Հեզբոլահ»-ը խոստացել է հակահարված տալ ԱՄՆ-ին և Իսրայելին, մինչ Լիբանանի իշխանությունները չեն ցանկանում ներքաշվել պատերազմի մեջ։
•Երևանում դանակահարության հետևանքով 39-ամյա տղամարդը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։
Նմանատիպ հոդվածներ
Լուրերը մեկ տողով. Պայթյուններ Իրանում, սահմանային հերթեր և քաղաքական պայքար Հայաստանում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային: • Իրանի սահման տանող մայրուղում առաջացել է մոտ 3 կիլոմետրանոց բեռնատարների հ...
Լուրերը մեկ տողով. Մերձավոր Արևելքում լարվածություն, Իրանից հարվածներ և ՀՀ-ում ներքաղաքական արձագանքներ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային: • Թուրքիան հայտարարել է, որ Իրանից արձակված և Իրաքի ու Սիրիայի օդային տարածք...
Լուրերը մեկ տողով. Տեղումներ ու փակ ճանապարհներ, ԱՄՆ–Իսրայել–Իրան հրթիռակոծություն
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային: •ԱՄՆ–Իսրայել–Իրան լայնածավալ ռազմական բախում է սկսվել․ հարվածների հետևանքով...
Լուրերը մեկ տողով. Հրթիռներ Կիպրոսի ուղղությամբ․ Խամենեիի սպանությունը սրում է գլոբալ դիմակայությունը
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային: •Թեհրանում հրդեհվում է Իրանի զինված ուժերի միացյալ շտաբը։ •Կիպրոսի ուղղությա...