Հրադադարի պահպանման ծրագիրը կտապալվի Ռուսաստանի կողմից․ The Telegraph
Ուկրաինայում հնարավոր խաղաղապահ առաքելության տեղակայումը կպահանջի Ռուսաստանի նախագահի համաձայնությունը։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը՝ հղում անելով ռազմական և դիվանագիտական աղբյուրներին։
Աղբյուրների փոխանցմամբ՝ «կամավորների կոալիցիա» կոչվող երկրների նախաձեռնությունը, որը նպատակ ունի վերահսկել հրադադարի հնարավոր ռեժիմի պահպանման ծրագիրը կարող է տապալվել Ռուսաստանի կողմից: Նշվում է, որ ծրագիրը հիմնականում առաջ է մղվում Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից։
Դիվանագիտական աղբյուրներից մեկը ենթադրել է, որ եվրոպական կառավարությունները փաստացիորեն Ռուսաստանին հնարավորություն են տվել ազդելու կոալիցիայի որոշումների վրա։ Նրա խոսքով՝ անվտանգության երաշխիքների շրջանակում նախատեսվող միջոցառումները, այդ թվում՝ ցամաքային զորքերի տեղակայումը, կարող են իրականացվել միայն Ռուսաստանի համաձայնությամբ։
Այսպիսով, խաղաղապահների հնարավոր տեղակայման հարցը կախված է քաղաքական պայմանավորվածություններից և կողմերի դիրքորոշումներից։
Նմանատիպ հոդվածներ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է այն կարծիքների մասին, ըստ որոնց՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստա...
10,000-ը տանք, մեր սիրելի թոշակառուները գնան ծխախոտ առնեն․ Փաշինյանը՝ կոնսաթոշակների բարձրացման մասին
Երբ անկանխիկի առևտրի վերլուծությունը ստացել ենք՝ տեսել եմ, որ ծխախոտի ծախսը թոշակառուների շրջանում շատ մեծ է, դրանից շատ...
Եթե անձը ստացել է 500 հազ. դրամ, անգամ՝ 1 ամսում 3 անգամ, չի հայտարարագրվում
Մինչև 1 մլն դրամ գումարների փոխանցումը չհայտարարագրման ենթակա եկամուտների շարքում դասելու հիմնական նպատակը համակարգը հնա...
Թրամփը՝ Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ հայտարարություն է արել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսում ունեցած ելույթի ընթացքում հայտարարել է, որ ավարտել է ութ պատերազմ, այդ թվում՝ իր ըն...