Թրամփը քննարկում է հնարավոր իրավահաջորդի հարցը․ Axios
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խորհրդականների հետ քննարկում է Հանրապետական կուսակցության ապագա առաջնորդի հարցը՝ դիտարկելով մի քանի հավանական թեկնածուների։ Այդ մասին հայտնում է Axios պորտալը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Պարբերականի զրուցակիցների փոխանցմամբ՝ քննարկումների շրջանակում առանձնացվում են փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և սենատոր Մարկո Ռուբիոյի անունները։ Աղբյուրները նշել են, որ Թրամփի կողմից Ռուբիոյի հասցեին հնչող հաճախակի դրական գնահատականները չեն նշանակում, թե նվազել է ուշադրությունը Վենսի նկատմամբ։
Լրատվականի փոխանցմամբ՝ Թրամփի նախընտրելի տարբերակը 2028 թվականի համար կարող է լինել Վենս-Ռուբիո զույգը, որտեղ առաջնորդի դերում կդիտարկվի Վենսը։ Միևնույն ժամանակ, խորհրդականներից մեկի խոսքով, Թրամփը չի բացառի նաև հակառակ դասավորությունը՝ Ռուբիո-Վենս ձևաչափով։
Պարբերականը նշում է, որ Թրամփը վերջերս խորհրդականներից մեկի հետ քննարկել է Հանրապետական կուսակցության ապագա առաջնորդության հարցը՝ հետաքրքրվելով նրա կարծիքով։
Նմանատիպ հոդվածներ
Անցյալի վերքերը շարունակում են մնալ բաց, մենք ընտրել ենք հաշտեցման դժվարին ուղին․ Միրզոյան
Թեև հակամարտության ցավալի մարդասիրական հետևանքները դեռևս ենթակա են լուծման, իսկ հեռավոր և ոչ վաղ անցյալի վերքերը շարունա...
Դատարանն անփոփոխ թողեց Վազգեն Սաղաթելյանի կալանքի որոշումը․ փաստաբան
Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ թողեց Վազգեն Սաղաթելյանի կալանքի որոշումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստ...
Նոր նախագիծ՝ որոշ ուսանողներ զինծառայությունից ազատվելու հնարավորություն կստանան
Աշխարհի լավագույն 50 համալսարաններ ընդունված և զինծառայությունից տարկետում ստացած քաղաքացիները ուսումն ավարտելուց հետո,...
Սա ձեռքբերում է, որը պատմական է, և ՀՀ քաղաքացիները պետք է տեր կանգնեն․ Փաշինյան
Այսօրվա Հայաստանում լուծված է համարվում մի պատմական խնդիր, որի մասին խոսվել է դեռ 2018 թվականին։ Խոսքը վերաբերում է այն...