Չինաստանը կոչով դիմել է ԱՄՆ-ին․ հետևողականորեն կպաշտպանենք մեր շահերը
Չինաստանը ԱՄՆ-ին կոչ է արել վերացնել առևտրային գործընկերների նկատմամբ սահմանված միակողմանի մաքսատուրքերը՝ հայտարարելով, որ պատրաստ է հետևողականորեն պաշտպանել իր շահերը։ Այս մասին նշվում է ՉԺՀ առևտրի նախարարության պաշտոնական հաղորդագրությունում։
Գերատեսչությունը տեղեկացրել է, որ ուշադրությամբ հետևում է ԱՄՆ Գերագույն դատարանի՝ մաքսատուրքերի վերաբերյալ որոշմանը և ներկայումս իրականացնում է դրա բովանդակության ու հնարավոր հետևանքների համակողմանի գնահատում։ Պեկինը վերահաստատել է իր դիրքորոշումը՝ ընդգծելով, որ մշտապես դեմ է միակողմանի սահմանափակող միջոցներին։
Չինաստանի առևտրի նախարարությունում նշել են, որ ԱՄՆ-ի կողմից կիրառվող պատասխան մաքսատուրքերը, ինչպես նաև ֆենտանիլի հետ կապված տուրքերը և այլ սահմանափակումները, խախտում են միջազգային առևտրի կանոններն ու ԱՄՆ ներքին օրենսդրությունը։ Ըստ հայտարարության՝ նման քայլերը չեն բխում կողմերի ընդհանուր շահերից։
Պեկինը նաև ընդգծել է, որ առևտրային հակամարտություններում հաղթողներ չեն լինում, իսկ պաշտպանողական քաղաքականությունը երկարաժամկետ լուծում չի ապահովում։
Նմանատիպ հոդվածներ
Անցյալի վերքերը շարունակում են մնալ բաց, մենք ընտրել ենք հաշտեցման դժվարին ուղին․ Միրզոյան
Թեև հակամարտության ցավալի մարդասիրական հետևանքները դեռևս ենթակա են լուծման, իսկ հեռավոր և ոչ վաղ անցյալի վերքերը շարունա...
Դատարանն անփոփոխ թողեց Վազգեն Սաղաթելյանի կալանքի որոշումը․ փաստաբան
Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ թողեց Վազգեն Սաղաթելյանի կալանքի որոշումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստ...
Նոր նախագիծ՝ որոշ ուսանողներ զինծառայությունից ազատվելու հնարավորություն կստանան
Աշխարհի լավագույն 50 համալսարաններ ընդունված և զինծառայությունից տարկետում ստացած քաղաքացիները ուսումն ավարտելուց հետո,...
Սա ձեռքբերում է, որը պատմական է, և ՀՀ քաղաքացիները պետք է տեր կանգնեն․ Փաշինյան
Այսօրվա Հայաստանում լուծված է համարվում մի պատմական խնդիր, որի մասին խոսվել է դեռ 2018 թվականին։ Խոսքը վերաբերում է այն...