Նոր ուղիներ կբացվեն․ արտահանման ծավալներն էականորեն փոքր են ներմուծումից․ Պապոյան
Հունաստանը Հայաստանի համար կարևոր գործընկեր է և առկա է մեծ ներուժ երկկողմ համագործակցությունը խորացնելու համար։ «Արմենպրես»֊ի հետ զրույցում այս մասին նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, որը պետական այցով Հունաստանում գտնվող ՀՀ նախագահի պատվիրակության կազմում է։
Գևորգ Պապոյանը նշել է, որ վերջին տարիներին դրական զարգացումներ են նկատվում և՛ ներդրումների, և՛ առևտրաշրջանառության մասով։
«Եթե ընդհանուր առևտրաշրջանառության կառուցվածքն ենք նայում, ապա տեսնում ենք, որ դրական միտումներ կան, սակայն տեսնում ենք նաև, որ մեր արտահանման ծավալները էականորեն փոքր են ներմուծումից։ Այդ իսկ պատճառով բավականին աշխատանք կա կատարելու այդ ուղղությամբ։ Այս օրերին ունենք հանդիպումներ գործարար շրջանակների հետ, և փորձելու ենք մի կողմից ներդրումներ ներգրավել, մյուս կողմից արտահանման նոր շուկաներ գտնել»,- ասել է նախարարը։
Անդրադառնալով տարածաշրջանում ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացներին և այդ համատեքստում Հունաստանի հետ տնտեսական գործակցության նոր հնարավորություններին` Գևորգ Պապոյանը նշել է, որ այստեղ նոր ուղիներ կարող են բացվել։
«Առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հիմնական խոչընդոտներից մեկը նաև փակ սահմաններն են։ Ճանապարհների ապաշրջափակումը, սահմանների բացումը, բնականաբար, Հայաստանին ավելի է մոտեցնում Եվրոպային, և այդ համատեքստում մենք կարծում ենք, որ նոր հնարավորություններ են առաջանում։ Հունաստանի գործարար համայնքի հետ հանդիպման ժամանակ այդ հանգամանքի վրա առանձնահատուկ ուշադրություն կդարձնենք»,- ասել է նախարարն` ընդգծելով, որ Հունաստանի գործարարների կողմից ցանկացած նախաձեռնություն, ցանկացած առաջարկ պատրաստ են քննարկել։
Նախարարի խոսքով՝ Հայաստանը մտադիր է Հունաստանի հետ համագործակցությունը խորացնել տնտեսության բոլոր ուղղություններով։
Նմանատիպ հոդվածներ
Արագածոտնի թեմի գլխավոր հաշվապահն ազատվեց տնային կալանքից․ փաստաբան
Արագածոտնի թեմի գլխավոր հաշվապահ Նաիրա Ալավերդյանն ազատվեց տնային կալանքից։ Այս մասին տեղեկանում ենք փաստաբան Մարինե Ֆար...
ԱՆ-ն՝ բուժաշխատողների աշխատավարձի ուշացումների մասին
ՀՀ առողջապահության նախարարությունը պարզաբանել է, որ պոլիկլինիկական օղակի բուժաշխատողները աշխատավարձը ստանում են երկու մա...
Շատ վատ օրեր կսպասվեն Իրանին․ Թեհրանը միջուկային զենք չպետք է ունենա․ ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է հնարավորություն տալ Իրանին հարցը կարգավորել դիվանագիտական ճանապարհով, սակայն այլընտր...
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ․ Նազելի Բաղդասարյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Այս մասին գրել է վարչապետի խոսնակ Ն...