Նոր հանձնաժողովը կքննի Ջեֆրի Էպշտեյնի գործով տուժած անձանց ցուցմունքները
Նյու Մեքսիկոյում ստեղծվել է երկկուսակցական հանձնաժողով, որը կքննի Ջեֆրի Էպշտեյնի «Ռանչոյում» նրա անձնական մասնակցությամբ կատարված հանցագործությունները հետաքննելու համար։ Reuters-ի փոխանցմամբ՝ հանձնաժողովը նախատեսում է հավաքել այն անձանց ցուցմունքները, որոնք պնդում են, թե այդ տարածքում ենթարկվել են սեռական բնույթի բռնության։
Ըստ պորտալի՝ Նյու Մեքսիկոյում ավելի քան 3000 հեկտար տարածք զբաղեցնող «Զորրո» ռանչոն Էպշտեյնի կողմից ձեռք է բերվել 1993 թվականին և պատկանել է նրան մինչև նրա մահը՝ 2019 թվականը: Այս սեփականությունը բազմիցս հայտնվել է ԱՄՆ Արդարադատության նախարարության կողմից Էպշտեյնի գործով հրապարակված փաստաթղթերում, այդ թվում՝ որոշ զոհերի պնդումները, որ նրանք բռնության են ենթարկվել ռանչոյում:
Վերջերս հրապարակված փաստաթղթերում հայտնաբերվել է նաև նամակ, որտեղ հաղորդվում էր, թե ռանչոյի տարածքում կարող են թաղված լինել երկու օտարերկրյա կանայք, որոնք, ըստ պնդումների, մահացել են խեղդամահ լինելու հետևանքով «կոպիտ սեռական հարաբերության» ընթացքում։ Այս տեղեկությունները պաշտոնապես չեն հաստատվել։
Santa Fe New Mexican թերթի տվյալներով՝ ներկայումս ռանչոյի սեփականատերը Տեխասից գործարար Դոն Հաֆայնսն է, որը առաջադրվել է Տեխասի ֆինանսական վերահսկիչի պաշտոնում և հայտնի է որպես Դոնալդ Թրամփի աջակից։ Նա տարածքը վերանվանել է «Սան Ռաֆայել» և հայտարարել, որ այնտեղ նախատեսում է հիմնել քրիստոնեական կենտրոն։
Նմանատիպ հոդվածներ
Արագածոտնի թեմի գլխավոր հաշվապահն ազատվեց տնային կալանքից․ փաստաբան
Արագածոտնի թեմի գլխավոր հաշվապահ Նաիրա Ալավերդյանն ազատվեց տնային կալանքից։ Այս մասին տեղեկանում ենք փաստաբան Մարինե Ֆար...
ԱՆ-ն՝ բուժաշխատողների աշխատավարձի ուշացումների մասին
ՀՀ առողջապահության նախարարությունը պարզաբանել է, որ պոլիկլինիկական օղակի բուժաշխատողները աշխատավարձը ստանում են երկու մա...
Շատ վատ օրեր կսպասվեն Իրանին․ Թեհրանը միջուկային զենք չպետք է ունենա․ ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է հնարավորություն տալ Իրանին հարցը կարգավորել դիվանագիտական ճանապարհով, սակայն այլընտր...
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ․ Նազելի Բաղդասարյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Այս մասին գրել է վարչապետի խոսնակ Ն...