Իրանի դեմ Իսրայելը կգործի Վաշինգտոնի հետ համատեղ․ ԶԼՄ
Իսրայելական շրջանակներում կարծում են, որ Իրանի շուրջ ընթացող բանակցությունները կարող են ավարտվել անհաջողությամբ։ Այս մասին հաղորդում է Իսրայելի 12-րդ հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ իսրայելցի պաշտոնյաների մի մասը համոզված է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ամերիկյան մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչներ դիտարկում են Իրանի դեմ հարված հասցնելու տարբերակը։ Նշվում է, որ Վաշինգտոնի համար կարևոր է բանակցային գործընթացի ավարտը, որպեսզի հնարավոր ռազմական գործողությանը նախորդի դիվանագիտական փուլ, ինչը կարող է ընկալվել որպես լեգիտիմության ապահովում։
Աղբյուրների համաձայն՝ Իսրայելում բարձր մակարդակով անցկացվող խորհրդակցությունները կենտրոնացած են հնարավոր կանխարգելիչ հարվածի սցենարի շուրջ։ Միաժամանակ նշվում է, որ Թել Ավիվում հաշվի են առնում այն հավանականությունը, ըստ որի՝ ԱՄՆ նախագահի որոշման դեպքում Իսրայելը կգործի Վաշինգտոնի հետ համատեղ։
Նմանատիպ հոդվածներ
Արագածոտնի թեմի գլխավոր հաշվապահն ազատվեց տնային կալանքից․ փաստաբան
Արագածոտնի թեմի գլխավոր հաշվապահ Նաիրա Ալավերդյանն ազատվեց տնային կալանքից։ Այս մասին տեղեկանում ենք փաստաբան Մարինե Ֆար...
ԱՆ-ն՝ բուժաշխատողների աշխատավարձի ուշացումների մասին
ՀՀ առողջապահության նախարարությունը պարզաբանել է, որ պոլիկլինիկական օղակի բուժաշխատողները աշխատավարձը ստանում են երկու մա...
Շատ վատ օրեր կսպասվեն Իրանին․ Թեհրանը միջուկային զենք չպետք է ունենա․ ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է հնարավորություն տալ Իրանին հարցը կարգավորել դիվանագիտական ճանապարհով, սակայն այլընտր...
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ․ Նազելի Բաղդասարյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Այս մասին գրել է վարչապետի խոսնակ Ն...