Էրդողանը՝ Իրանի շուրջ հնարավոր պատերազմի մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իրանի դեմ հնարավոր նոր պատերազմը վնաս կհասցնի ամբողջ տարածաշրջանին։ Նրա խոսքով՝ նման զարգացումները որևէ կողմի համար շահավետ չեն լինի։
Էրդողանը ընդգծել է, որ ռազմական բախման դեպքում կորուստներ կունենա ոչ միայն անմիջականորեն ներգրավված կողմը, այլև ողջ տարածաշրջանը։ Նա նշել է, որ նոր հակամարտությունը կարող է խորացնել արդեն առկա լարվածությունը Մերձավոր Արևելքում։
Թուրքիայի նախագահը նաև հայտնել է, որ Անկարան իր դիրքորոշումը հստակ փոխանցել է բոլոր շահագրգիռ կողմերին։ Ըստ նրա՝ Թուրքիան դեմ է Իրանի դեմ ցանկացած ռազմական միջամտության և հանդես է գալիս խնդրի քաղաքական ու դիվանագիտական լուծման օգտին։
Էրդողանի հայտարարությունը հնչել է տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ շարունակվող քննարկումների ֆոնին։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ ռազմաօդային ինքնաթիռներ են ժամանել Երևան և Բաքու
Փետրվարի առաջին օրերին ԱՄՆ ռազմաօդային ուժերին պատկանող առնվազն 20 ռազմատրանսպորտային ինքնաթիռներ ժամանել են Հայաստան և...
Իրանն ու Ռուսաստանը համատեղ զորավարժություն կանցկացնեն
Իրանն ու Ռուսաստանը հինգշաբթի համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն Օմանի ծովում և Հնդկական օվկիանոսի հյուս...
Ուկրաինայի հարցով նոր հանդիպում՝ Շվեյցարիայում
Ուկրաինայի հարցով հաջորդ խաղաղ բանակցությունները նախատեսվում է անցկացնել Շվեյցարիայում։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայ...
Թրամփը քննարկում է Իրանի ուղղությամբ քայլերը
ԱՄՆ ազգային անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաները նախագահ Դոնալդ Թրամփին հայտնել են, որ ամերիկյան զինված ուժերը պատրաս...