Քաղաքականություն

Մամուլն ավելի ագրեսիվ էր․ Ալեն Սիմոնյանի մեկնաբանությունը Լավրովի հետ հանդիպման մասին

Inesa Sukiasyan 180 դիտում
Մամուլն ավելի ագրեսիվ էր․ Ալեն Սիմոնյանի մեկնաբանությունը Լավրովի հետ հանդիպման մասին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հարցազրույց է տվել ռուսական «Дождь» հեռուստալիքին։ 


Հարցին, թե Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը դժգոհ էր Երևանից հնչող՝ Ռուսաստանի հասցեին ուղղված քննադատությունից և Եվրամիության հետ ՀՀ մերձեցումից, Ալեն Սիմոնյանը պատասխանել է․


«Ես այն ծանր չեմ համարում: Աշխատանքային այց էր, և տեղի ունեցավ այն խոսակցությունը, որն ակնկալում էի: Կարող եմ ասել, որ զրույցն իրականում ինձ դուր եկավ, որովհետև չկար ագրեսիա, չկային հարցեր, որոնք հնարավոր չէր քննարկել կամ որոնք կառաջացնեին իրավիճակներ, երբ կողմերից մեկն իրեն անհարմար կզգար: Այնպես որ, կարծում եմ՝ ամեն ինչ նորմալ էր: Ինչ վերաբերում է մնացածին, այսինքն՝ մամուլին, լրատվամիջոցներին, որոնք լուսաբանում էին հենց այդ հանդիպումը, նրանք շատ ավելի ագրեսիվ էին և բոլորովին այլ հարթության մեջ: Եվ սա ինձ իրոք չզարմացրեց, բայց փոքր-ինչ տարօրինակ էր»:


Ալեն Սիմոնյանի խոսքով պաշտոնական ալիքները շատ ավելի կոշտ և շատ ավելի ծանր են արձագանքում իր ասածներին և տեղի ունեցածին: Մինչդեռ հանդիպումների ժամանակ բոլորովին այլ իրավիճակ էր և այլ մթնոլորտ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250