Մենք քննարկում ենք արտաքին վտանգները, բայց մոռանում ենք ներքին սպառնալիքների մասին․ Կարապետյան
Ուզում եմ շնորհակալություն հայտնեմ բոլոր այն մարդկանց, ով նայել է մեր երեկվա պոդկաստը ամբողջությամբ և չի արել մակերեսային դատողություններ: Ես ընդունում եմ, որ շատ մարդկանց համար կոնտեքստից կտրված այս ձևակերպումը անհաջող էր: Այս մասին ասել է գործարար Սամվել Կարապետյանի որդի Սարգիս Կարապետյանը` հրապարակած տեսանյութում։
«Մենք քննարկել ենք այնպիսի թեմաներ, որոնք տաբու են Հայաստանում, բայց իմ կարծիքով ամենակարևորն են: Մենք միշտ քննարկում ենք արտաքին վտանգները, բայց մոռանում ենք ներքին սպառնալիքների մասին: Պոդկաստի ժամանակ մենք խոսել ենք, որ ըստ սոցիոլոգիայի, նարկոմանիայի, դեպրեսիայի և խաղամոլության ցուցանիշները ավելացել են փոքրի քմբակի ժամանակ: Մեր ժողովուրդը քանդվում է ներսից: Հարց տամ, քֆուր տվող կինը նորմա՞լ է, այս փոքրիկ խմբակի կողմից ոչ մի բան չի արվում այս խնդիրները լուծելու համար: Հակառակը, դրանք ձեռնտու են իրենց:
Ինչքան մարդիկ թաղված են պրոբլեմների մեջ, այնքան քիչ են մտածում իրական խնդիրների մասին: Մի հարց տամ ժողովուրդ ջան, փոքրիկ խմբակին: Հիմա ձեզ ներվայնացրեց իմ ձևակերպու՞մը, թե այն որ ես խոսում եմ այս խնդիրների մասին բարձրաձայն: Առողջ հասարակությունը և առողջ Հայաստանը բոլոր իմաստներով լինելու է մեր գլխավոր նպատակը առանց առողջ հասարակության, առողջ հոգեպես, առողջ ֆիզիկապես և առողջ բարոյապես ուժեղ Հայաստանը չի կարող լինել»,- ասել է Կարապետյանը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստան է ժամանել Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետը
Փետրվարի 1-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեն...
Փաշինյանը հավանություն չի տվել ապրիլի 7-ին Երևանում ԼԳԲՏ համայնքի շքերթի անցկացմանը․ մամուլի քարտուղար
Մեդիա դաշտում և սոցիալական ցանցերում տարածվող այն պնդումները, թե իբր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավանություն է տվել ապր...
Հայաստանում աշխատանք փնտրողների թիվը վերջին տարիներին նվազել է․ Արայիկ Հարությունյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքում գրառում է կատարել՝ հայտնելով, որ Հայաստանում...
2-րդ նախագահը խոսում է եկեղեցուց, բարոյականությունից․ Լրիվ` փրկեա´ զմեզ ի չարէ. Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սոցցանցի իր էջում անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի՝ վերջին ասուլիսում արված հայտարարություն...