Հայաստան է ժամանել Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետը
Փետրվարի 1-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանի գլխավորած պատվիրակությունը։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ պաշտպանական գերատեսչությունից։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 23-ին Հնդկաստանի Հայդարաբադ քաղաքում Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարությունները ստորագրել են 2026թ. համագործակցության ծրագիրը։
Դեկտեմբերին The Hindu Business Line կայքը գրել էր, որ Հնդկաստանը սկսել է Pinaka կառավարվող հրթիռների առաջին խմբաքանակի մատակարարումը Հայաստան:
Հայաստանն ու Հնդկաստանը վերջին տարիներին կնքել են ռազմատեխնիկական համաձայնագրեր, որոնց ընդհանուր արժեքը, ըստ որոշ տվյալների, կազմում է 1,5 մլրդ դոլար: Նյու Դելին այդ գործարքների շրջանակում Հայաստանին մատակարարում է հրետանային համալիրներ, ՀՕՊ համակարգեր, զինամթերք և ռազմական նշանակության այլ արտադրանք։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը հավանություն չի տվել ապրիլի 7-ին Երևանում ԼԳԲՏ համայնքի շքերթի անցկացմանը․ մամուլի քարտուղար
Մեդիա դաշտում և սոցիալական ցանցերում տարածվող այն պնդումները, թե իբր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավանություն է տվել ապր...
Հայաստանում աշխատանք փնտրողների թիվը վերջին տարիներին նվազել է․ Արայիկ Հարությունյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքում գրառում է կատարել՝ հայտնելով, որ Հայաստանում...
2-րդ նախագահը խոսում է եկեղեցուց, բարոյականությունից․ Լրիվ` փրկեա´ զմեզ ի չարէ. Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սոցցանցի իր էջում անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի՝ վերջին ասուլիսում արված հայտարարություն...
Թող առողջ լինեն ու քննադատեն․ Թունյանը՝ անվճար բուժօգնությունների մասին
Մոտ 2000 կենսաթոշակառու ԱՆՎՃԱՐ ստացել է 500 հազար դրամից ավելի արժեցող բուժօգնություն, որոնցից մոտ 900-ը՝ մեկ միլիոն դրա...