«Էպշտեյնի փաստաթղթերում» հիշատակվում է նաև Ադրբեջանը
ԱՄՆ Արդարադատության նախարարության կողմից հրապարակված «Ջեֆրի Էպշտեյնի գործի» նոր փաստաթղթերում նույնպես հիշատակվում է Ադրբեջանը։ Փաստաթղթերից մեկը ներառում է Նիլի Պրիել Բարաքի՝ Իսրայելի նախկին վարչապետ և պաշտպանության նախարար Էհուդ Բարաքի կնոջ նամակը։
2016 թվականի մարտի 11-ին Նիլի Պրիել Բարաքը հետևյալ նամակն է գրել Ջեֆրի Էպշտեյնին.
«Բարև, Ջեֆրի։ Էհուդը կցանկանար խոսել ձեզ հետ։ Ե՞րբ և որտե՞ղ։ Էհուդն այժմ գտնվում է Ադրբեջանում։ Այն Նյու Յորքի ժամանակից 9 ժամ առաջ է։ Այստեղ ժամը 18:00 է։
Շաբաթ Շալոմ։
Նիլի»։
Հիշեցնենք, որ Էհուդ Բարաքը Բաքու է ժամանել մասնակցելու Բաքվի գլոբալ ֆորումին, որը տեղի է ունեցել 2016 թվականի մարտի 10-11-ը։ Վերոնշյալ նամակագրությունը տեղի է ունեցել երկու օր անց՝ Բաքվի գլոբալ ֆորումի վերջին օրը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ ԱՆ-ն հրապարակել է Էփշտեյնի գործով ֆայլերի վերջին փաթեթը․ փաստաթղթերում հիշատակվում են հայտնի անձինք և ավելի քան 1200 զոհ։
Նմանատիպ հոդվածներ
Անգլերենի քննության թեստերում խոտան է եղել․ դիմորդները պահանջում են նոր քննություն
Այսօր տեղի ունեցած օտար լեզուների միասնական քննությունը վերածվել է իսկական փորձության հարյուրավոր դիմորդների համար։ Անգլ...
10 քաղաքացի հոսպիտալացվել է, ծանր դեպքեր կան. մանրամասներ՝ Արագածոտնիում շղթայական վթարից
Սիրելի՜ քաղաքացիներ, եկե´ք ավելի զգոն ու զգույշ լինենք հատկապես այս օրերին, երբ եղանակը համառորեն իրենն է անում: Այդ մաս...
Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել ջրատարում․ կան տուժածներ
Հունվարի 31-ին՝ ժամը 21։19-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել,...
Երմակը զբաղվում է սև մոգությամբ․ մամուլի քարտուղար
Վոլոդիմիր Զելենսկու գրասենյակի նախկին ղեկավար Անդրեյ Երմակը պարբերաբար կատարում է կախարդական ծեսեր, ասում է նախկին մամու...